Այժմ քան երբևէ, մշտապես աճում է թե այն կազմակերպությունների և թե երկրների ու ոլորտների թիվը, որոնք որևէ կերպ ներգրավված են միջազգային առևտրում: Անկախ նրանից, դա հմտությունների, նորարարությունների թե ապրանքների առևտուր է, բիզնեսի համար բաց սահմանների գաղափարը երբևէ ավելի արդիական չի եղել, քան այն այսօր է:
Բիզնես աշխարհն այսօր կանգնած է իր բիզնեսը լիովին այլ կերպ վարելու ընտրության առաջ: Եվ Էյչ-Էս-Բի-Սի-ն բիզնեսներին և երկրներին խրախուսում է իրենց երկարաժամկետ ծրագրերում հիմնվել միջազգային առևտրի միջոցով ընձեռված հնարավորություններից:
Էյչ-Էս-Բի-Սի-ն բիզնեսներին աջակցում է թե զարգացող և թե զարգացած շուկաներում, և նման շահեկան դիրքը մեզ թույլ է տալիս օգնել նրանց գնահատել առաջացող հնարավորությունները և գործել համապատասխանաբար:
2011 թվականի հունիսին Էյչ-Էս-Բի-Սի-ն Շանհայում հյուրընկալեց Եվրոպայից և Ասիայից ժամանած ավելի քան 35 առաջատար ընկերությունների ղեկավարների` ուսումնասիրելու Չինաստանում արդեն իսկ գոյություն ունեցող առևտրի հսկայական ներուժը:
Առևտրի Փոխանակումից քաղված ռազմավարական մտածելակերպը թույլ կտա խթանել լրացուցիչ երկխոսությունը այն մասին, թե զարգացող առաջատար տնտեսությունների փորձից ինչը կարող է ուսանելի դառնալ Եվրոպական ընկերությունների համար:
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի հաճախորդ Նորայր Խաչատրյանը` ԻՄԵՔՍ Խմբի Նախագահը, ներկայացրել է Հայաստանը:


Գագաթաժողովը կկայանա հոկտեմբեր ամսին Համբուրգում, որտեղ ընկերությունների ղեկավարները հնարավորություն կունենան վերանայել իրենց մոտեցումները գլոբալ համատեքստում:
Երկու ընկերություններ` Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի հաճախորդներ, կներկայացնեն Հայաստանը, և գագաթնաժողովի 180 մասնակիցների շարքում կքննարկեն և կբանավիճեն զարգացող շուկաներում եվրոպական բիզնեսների առջև ծառացած մարտահրավերների և առկա հնարավորությունների շուրջ: