Բանկը կարող է թողարկել ԲԵ-ներ և ՊԱ-ներ` երաշխավորելու տարբեր պայմանագրերի ներքո Ձեր կողմից ստանձնած պարտավորությունները:
Հիմնական առանձնահատկությունները
Մրցութային (Տենդերային) երաշխիքներ
Հաճախ պահանջվում են մրցութային պարտավորությունների կատարման համար: Եթե մրցույթի մասնակիցը հրաժարվում է կատարել մրցույթի պայմաններից բխող ցանկացած պարտավորություն, ապա Շահառուն իրավունք է ստանում բանկից պահանջել երաշխիքում նշված գումարը:
Կատարման երաշխիքներ
Երաշխիքների ամենատարածված տեսակներից է և կիրառվում է բազմաթիվ պայմանագրային հարաբերություններում: Սովորաբար պահանջվում է պայմանագրի մշակման նախնական փուլում և վավերական է պայմանագրի գործողության ողջ ընթացքում:
Կանխավճարային երաշխիքներ
Թողարկվում են պայմանագրերի ներքո կանխավճարի ստացման դեպքերում և կիրառվում են պայմանագրային պարտավորությունների ձախողման հետևանքով կանխավճարի գումարները վերականգնելու նպատակով:
Վճարային երաշխիքներ
Թողարկվում են պայմանագրի ներքո ապրանքների կամ ծառայությունների դիմաց վճարման պարտավորություների ապահովման նպատակով:
Ֆինանսական երաշխիքներ
Հիմնականում թողարկվում են այլ երկրներում դուստր/փոխկապակցված ընկերությունների համար ֆինանսավորում ստանալու նպատակով:
Հանդիպակաց երաշխիքներ
Թողարկվում են մեկ այլ բանկի կողմից տրամադրված ԲԵ-ի հիման վրա: Լայն տարածում ունեն միջազգային առևտրային գործարքներում