Էյչ-Էս-Բի-Սի-ի Առևտրի ֆինանսավորման ծառայությունների մրցանակաբաշխությունը անց է կացվում 2009 թվականից ի վեր` խրախուսելով հայաստանյան կազմակերպություններին ներգրավվել միջազգային բիզնես գործունեության մեջ: Մրցանակաբաշխության միջոցով մենք գնահատում և արժևորում ենք Հայաստանյան այն կազմակերպություններին, որոնք ներգրավված են միջազգային առևտրում և իրենց ներդրումն են ունեցել Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության աճի գործում: