Ձեր աշխատանքային սեանսը սկսված չէ: Log on to Internet Banking Ինտերնետային բանկային համակարգ Icon: Not logged on

Էյչ-Էս-Բի-Սի Առևտրի Ֆինանսավորման Ակադեմիա

Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն

Առևտրի Ֆինանսավորման Ակադեմիան Հայաստանում իր գործունեությունը սկսել է 2010թ.-ին «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի և Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ: Առևտրի Ֆինանսավորման Ակադեմիան նպատակ է հետապնդում աջակցել Հայաստանի արտահանող և ներմուծող կազմակերպություններին բացահայտել առևտրային և միջազգային բիզնեսի աճի հնարավորությունները արագ փոփոխվող և բազմաշերտ առևտրային աշխարհում:

Առևտրի Ակադեմիայի շրջանակներում Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանի Առևտրի Ֆինանսավորման Ծառայությունների մասնագետներն իրենց գիտելիքները և փորձը փոխանցում են ինչպես միջազգային առևտրային գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների ղեկավարներին այնպես էլ նրանց, ովքեր միջազգային առևտրի բնագավառը համարում են հեռանկարային իրենց բիզնեսի համար: Դասընթացների ընթացքում անդրադարձ է կատարվում այնպիսի կարևոր թեմաներին, ինչպիսիք են` միջազգային առևտրի‎ ֆինանսավորման գործիքները և լուծումները, միջազգային առևտրում առկա ռիսկերը և դրանց նվազեցման եղանակները, միջազգային շուկաներ մտնելու առավել արդյունավետ ուղիների ընտրությունը, միջազգային առևտրում ներգրավման գործընթացները: Դասընթացները նպատակ ունեն աջակցել տեղական կազմակերպություններին զարգացնել իրենց սեփական կարողությունները և հաջողության հասնել արտասահմանյան բիզնես նախաձեռնություններում:

Դասընթացները անց են կացվում Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գրասենյակում (Մհեր Մկրտչյան 5): Միջազգային առևտրում ներգրավված կազմակերպությունները կարող են մասնակցել դասընթացներին` զանգահարելով 515 203:

Ակադեմիայի սեմինարին մասնակցելու համար խնդրում ենք գրանցվեք կամ զանգահարեք 515-203

Ցուցասրահ

Առևտրի Ֆինանսավորման Ակադեմիա

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի Առևտրի ֆինանսավորման մասնագետը ներկայացնում է ներմուծման/արտահանման ծառայությունների առավելությունները

29/06/2010

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի Առևտրի ֆինանսավորման բաժնի կառավարիչը խոսում է գլոբալ մարտահրավերների մասին

29/06/2010

Թարմացվել է` 06/03/2012 13:00