Ձեր աշխատանքային սեանսը սկսված չէ: Log on to Internet Banking Ինտերնետային բանկային համակարգ Icon: Not logged on

Եվրոպական Բիզնես Մրցանակաբաշխություն

Էյչ-Էս-Բի-Սի-ն բացառիկ հնարավորություն է ընձեռնում հայաստանյան բիզնեսներին

Եվրոպական Բիզնես Մրցանակաբաշխությունը խրախուսում է լավագույն փորձը և նորարարությունը եվրոպական բիզնես շրջանակներում: Հիմնադրման պահից` 2007 թվականից ի վեր այն ներկայանում է որպես Եվրամիությունում լավագույն և առաջատար բիզնեսի առանձնահատուկ մի հարթակ և նախատեսված է գնահատել բացառիկ արդյունքները տարբեր անվանակարգերում:

Էյչ-Էս-Բի-Սի Խմբի Առևտրավարկային վարչությունը, սկսած 2010 թվականից, նախաձեռնել է հովանավորել Եվրոպական Բիզնես Մրցանակաբաշխությունը` եվրոպական տարածաշրջանում Էյչ-Էս-Բի-Սի Խմբի անվան ներկայացման ու շուկայավարման ծրագրի շրջանակներում:

Ընկերությունները գնահատվում և ընտրվում են կարևորագույն քաղաքական գործիչներից, առաջատար գործարարներից, ձեռներեցներից, բիզնես մեկնաբաններից և մամլո ներկայացուցիչներից կազմված հեղինակավոր ժյուրիի կողմից:

Մրցանակները (Պատվո Ժապավեն/Ruban d'Honneur) շնորհվում է հետևյալ անվանակարգերում ` RSM International-ի` Տարվա Գործարար, UKTI-ի` Տարվա Նորարարություն, Ֆոկուս դեպի Հաճախորդը, Էյչ-Էս-Բի-Սի-ի ներմուծում/արտահանում, Էյչ-Էս-Բի-Սի-ի` Միջազգային Աճի Ռազմավարություն, Տարվա Գործատու, Բնապահպանական Իրազեկվածության և Կորպորատիվ Պատասխանատվություն:

23 Նոյեմբեր 2011 - Հայաստանյան «Բյուրակն» ընկերությունը արժանացել է Եվրոպական Բիզնես Մրցանակի

29 Հուլիս 2011 - Հայաստանյան երեք ընկերություններ արժանացել են Եվրոպական Բիզնես Մրցանակաբաշխության «Պատվո Ժապավեն»-ի

15 Հուլիս 2011 - Եվրոպայի լավագույն բիզնեսները ընտրվել են ներկայացնելու իրենց երկրները

14 Հոկտեմբեր 2010 - Հայաստանյան երեք կազմակերպություններ կստանան Եվրոպական Բիզնես Մրցանակաբաշխության Պատվո ժապավեններ

23 Մարտ 2010 - «ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ»ն որպես եվրոպական բիզնես մրցանակաբաշխության գլխավոր հովանավոր



Թարմացվել է` 05/08/2011 18:00