Անկախ այն հանգամանքից, թե ինչպիսին են ձեր կազմակերպության ծավալները և կարիքները, անհատ ձեռնարկատեր եք, թե` այլ իրավաբանական անձ, բարեգործական է Ձեր կազմակերպությունը, թե` առևտրային, մեր բանկային ծառայություններն իրենց առավելություններով կնպաստեն Ձեր միջազգային գործունեության զարգացմանը:
Մեր բանկի փորձառու մասնագետները բանկային բազմաբնույթ ծառայությունների առաջարկով բարենպաստ հնարավորություն կընձեռեն Ձեր կորպորատիվ գործունեության միջազգային շրջանակներն ընդլայնելու և հնարավոր ռիսկերը կառավարելու համար:
Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան ՓԲԸ-ի հետ Դուք մուտք կգործեք շուրջ վաթսուներեք երկրներում գտնվող ութ հազար բիզնես փորձագետների մեր համաշխարհային բանկային ցանց: Պարզապես ներկայացրեք մեզ Ձեր նախաձեռնությունները և մենք մասնագիտական անհրաժեշտ խորհուրդներով կաջակցենք Ձեզ`գրավելու կայուն և առաջատար դիրքեր:
Մենք հավատացած ենք, որ միջազգային գործունեություն ծավալելու հեռանկար ունեցող բիզնեսը աճի և հաջողության մեծ հնարավորություններ ունի, իսկ Էյչ-Էս-Բի-Սի Բանկը, լինելով Ձեր բանկն ամբողջ աշխարհում, Ձեզ կընձեռի Ձեր միջազգային բիզնեսի բարգավաճմանը և զարգացմանը նպաստող պայմաններ:
Մեր կորպորատիվ վարկային քարտերը միջազգային ճանաչում ունեն և օգտագործվում են ամբողջ աշխարհում: Մենք առաջարկում ենք ՄաստերՔարտ Ստանդարտ քարտ, Մաստեր Քարտ Ոսկի քարտ և Մաստեր Քարտ Պլատինիում քարտ Կորպորատիվ վարկային քարտեր : Կորպորատիվ վարկային քարտերը կարող են օգտագործվել Ձեր ընկերության սեփականատերերի և ղեկավարության, ինչպես նաև լիազորված այլ աշխատակիցների կողմից` տարբեր գործարար միջոցառումների հետ կապված վճարումներ կատարելու, ինչպես նաև մաքսազերծման նպատակով. միևնույն ժամանակ սա հարմար եղանակ է նշված ծախսերը ընկերության հաշվապահությունում անմիջապես արտացոլելու համար: Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի կողմից թողարկվող վճարային և կրեդիտ քարտերը հանդիսանում են նաև զեղչային քարտեր ` ավելի քան 100 առևտրի և սպասարկման վայրերում:
Միջազգային Կորպորատիվ Հաշվի բացումը արտերկրում կնպաստի Ձեր բիզնեսի զարգացմանը և բարելավմանը` տրամադրելով անհրաժեշտ լուծումներ և ծառայություններ ներմուծման և արտահանման բնագավառում, արտարժութային գործարքների և միջազգային վճարումների ոլորտում: Մեր մասնագետները կաջակցեն ձեզ ինչպես Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ում հաշվի բացման գործում, այնպես էլ կտրամադրեն խորհրդատվություն HSBC Խմբի միջազգային ցանցում ներառված օտարերկրյա մեր բանկային գրասենյակներում կազմակերպության հաշիվներ բացելու համար:
Մենք առաջարկում ենք բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ, որը ընդգրկում է ապահով և արդյունավետ ինտերնետային բանկային ծառայությունը: Այն վստահելի գործիք է արտերկրում հիմնված բիզնեսի բանկային հաշիվները վերահսկելու համար: Աշխարհի ցանկացած կետից դուք կունենաք կազմակերպության հաշիվները տնօրինելու շուրջօրյա հնարավորություն: Ինտերնետային Բանկային Ծառայության միջոցով կարող եք կատարել տեղական և արտասահմանյան փոխանցումներ, վճարել և ստանալ գումարներ, ստուգել հաշվի մնացորդները և տպել Ձեր բանկային հաշիվների քաղվածքները: Հեռախոսային բանկային ծառայությունից օգտվելիս, մեր հմուտ մասնագետների հետ զրուցելով, դուք կարող եք ստանալ անհրաժեշտ ցուցումներ և տեղեկատվություն մեր բանկային ծառայությունների վերաբերյալ:
ՆԵՐՄՈՒԾՄԱՆ / ԱՐՏԱՀԱՆՄԱՆ Ձեր գործարքներն իրականացնելիս, օգտագործելով Էյչ-Էս-Բի-Սի բանկի արևտրային ծառայությունները, Դուք կարող եք օգտվել մի շարք առավելություններից` ֆինանսական հզորություն, մասնագիտական օժանդակություն, աջակցություն մատակարարներին և համաշխարհային ցանց:
Մենք, որպես Առևտրի Ֆինանսավորման ծառայություններ առաջարկող ամենամեծ բանկային կազմակերպություններից մեկը, մեր փորձառու մասանագետների օգնությամբ կաջակցենք Ձեր բիզնեսի զարգացմանը: Մեր նպատակն է` ներմուծման և արտահանման առաջադեմ ծառայություններով օգնել Ձեզ` արդյունավետ իրականացնելու Ձեր առևտրային գործունեությունը և օժանդակել ձեր միջազգային վաճառքների և գնումների ծավալների մեծացմանը` նվազեցնելով հնարավոր ռիսկերը:
Եթե դուք ծավալում եք միջազգային առևտրային գործունեություն, ապա մատակարարներին վճարելու համար հաճախ եք օգտվում արտարժութային ծառայություններից և գործարքներից: Մեր բանկի բազմամյա փորձն ու ռեսուրսները հնարավորություն են տալիս մեր հաճախորդներին առաջարկել արտարժութային շուկայի հետ կապված ծառայություններ, ինչպես նաև արտարժույթի փոխարժեքի տատանումներից ծագող ու բիզնեսի վրա բացասաբար անդրադարձող ռիսկերի կառավարմանը նպաստող լուծումներ: Ներկայումս մենք հաճախորդներին առաջարկում ենք սփոթ և ֆորվարդային գործարքներ հիմնական արտարժույթներով:
Դուք կարող եք տեղեկատվություն ստանալ և հեշտությամբ օգտվել մեր արտարժութային ծառայություններից`
Արտարժութային ռիսկի ճանաչում և կառավարում
Ձեռնարկությունները, որոնք ունեն առևտրային կապեր կամ ծավալում են գործունեություն արտասահմանում, առնչվում են արտարժութային ռիսկի հետ, որն առաջանում է արտարժութային շուկաների տատանումներից: Ներմուծված հումքի դիմաց հաշիվների վճարումը արտարժույթով կամ արտահանված ապրանքների դիմաց արտարժույթի ստացումը արտարժութային ռիսկի առաջացման ամենատարածված պատճառներն են:
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն առաջարկում է արտարժութային ռիսկի կառավարման հետևյալ մոտեցումը, որը բաղկացած է չորս քայլերից և .հանդիսանում է արտարժութային ռիսկի կառավարման հիմքը.
Պատմականորեն, փոխարժեքների շուկաները, լինելով մշտապես տատանվող և անկանխատեսելի, անհրաժեշտություն են առաջացնում ձևավորել արտարժութային դիրքերի և ռիսկերի կառավարման հստակ ռազմավարություն` վստահ լինելով, որ Ձեր եկամուտները ապահովված են:
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն կհամագործակցի Ձեզ հետ` մշակելու Ձեր ձեռնարկության կարիքները հոգալու համար ամենահարմար ռազմավարությունը:
Մանրամասներ
Արտարժույթի փոխանակման ֆորվարդային պայմանագրեր (PDF, 92KB)
Արտարժույթի փոխանակման ֆորվարդներ (PDF, 389KB)
Մենք կօգնենք Ձեզ` իրականցնելու Ձեր ներդրումային ծրագիըը` հանդես գալով ներդրումների առավել նպատակահարմար ոլորտի և ժամկետի առաջարկով: Մեր փորձառու մասնագետները,ելնելով ֆինանսական շուկայի շարունակաբար կատարվող ուսումնասիրություններից, պատրաստ են աջակցել Ձեզ` ստանալու առավելագույն շահույթ Ձեր ներդրումային գործունեությունից:
Ներդրումային ծառայությունների մատուցումը Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորվող և վերահսկվող գործունեություն է:
Թարմացվել է` 08/07/2010 10:00