Միջազգային Բիզնեսի Առաջատար ԲանկՄիջազգային բիզնես վարելու համար Ձեզ անհրաժեշտ լավագույն փորձըԱնկախ այն հանգամանքից, թե ինչպիսին են ձեր կազմակերպության ծավալները և կարիքները, անհատ ձեռնարկատեր եք, թե` այլ իրավաբանական անձ, բարեգործական է Ձեր կազմակերպությունը, թե` առևտրային, մեր բանկային ծառայություններն իրենց առավելություններով կնպաստեն Ձեր միջազգային գործունեության զարգացմանը: |
Առևտրի ֆինանսավորման ծառայություններԷյչ-Էս-Բի-Սի-ն գիտակցում է, որ գնորդ-վաճառող ամուր կապի կառուցումը պահանջում է փորձառությունԱռևտրի ֆինանսավորման ոլորտում ավելի քան 140 տարի առաջատար դիրք գրավելով` Էյչ-Էս-Բի-Սի-ն ունի ամենամեծ փորձը գնորդ-վաճառող առևտրային ամուր կապերի ստեղծման գործում: Աշխարհի ցանկացած երկրի ցանկացած ընկերության առաջնային խնդիրների իմացությունը թույլ է տալիս Էյչ-Էս-Բի-Սի-ին առաջարկել մատակարարման ամբողջ շղթայի արդյունավետ կազմակերպմանն ուղղված անհատական լուծումներ: |
|
Ընդհանուր բանկային ծառայություններՁեր բիզնեսի ամենօրյա գործառնություններն ապահովող բանկային ծառայություններին կարող եք ծանոթանալ այստեղ: Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը առաջարկում է բարձրակարգ սպասարկում ինչպես նաև հատուկ արտոնյալ սակագներ դրամական փոխանցում ների, կանխիկացման, տարադրամի փոխանակման և այլ ծառայությունների համար: |
Մեր առաջարկները Ձեր բիզնեսինԲիզնես առանց սահմաններիՇնորհիվ առևտրավարկային ծառայությունների ոլորտում ունեցած մեծ փորձի և համաշխարհային լայն ցանցի Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը լավատեղյակ է Ձեր բիզնես կարիքներին և կարող է նպաստել Ձեր բիզնեսի հաջողությանը: Մենք Ձեզ առաջարկում ենք վարկավորման գործիքների լայն ընտրություն և հատուկ մասնագետ բանկից, որը կուղղորդի Ձեզ բանկի հետ համագործակցության բոլոր փուլերում: |
|
Ֆինանսական շուկաներԼավագույն մոտեցումը Ձեր բիզնեսինԷյչ-Ես-Բի-Սի բանկը հանդիսանում է շուկա ստեղծող առաջատար բանկ, որը տրամադրում է մրցակցային փոխարժեքներ բոլոր ազատ շրջանառվող արժույթների նկատմամբ: Բանկը առաջարկում է մի շարք գործիքներ, ներառյալ արտարժութային ռիսկի կառավարման գործիքներ: |
HSBCnetՑանկացած վայրից, ցանկացած ժամանակ, ցանկացած հաշիվHSBCnet-ը հուսալի, հարմարավետ և շահավետ ինտերնետային բանկային համակարգ է, որը կոչված է բարձրացնել ֆինանսական գործառնությունների արդյունավետությունը` համատեղելով կանխիկի կառավարումը, վճարումները և հաշվետվությունները մեկ ծառայության մեջ: |