Ներդրումային ծառայությունների մատուցումը Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորվող և վերահսկվող գործունեություն է:
Բանկը ներդրումային գործունեության իրականացման շրջանակներում մատուցում է հետևյալ ծառայությունները:
Բրոքերային գործունեության շրջանակներում, Բանկն, իր անունից և հաճախորդի հաշվին կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին, հաճախորդի հանձնարարականների հիման վրա իրականացնում է արժեթղթերի առք/վաճառք, ինչպես նաև այլ գործողություներ և գործարքներ` կապված բրոքերային գործունեության իրականացման հետ:
Բանկը` որպես բրոքեր, իր հաճախորդներին տրամադրում է հետևյալ ծառայությունները`
Արժեթղթերի շուկայում բրոքերային ծառայությունների մատուցման կանոններ (PDF, 148KB)
Բրոքերային ծառայությունների մատուցման սակագներ (PDF, 46KB)
Բանկը հանդիսանում է ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայում վարվող արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ:
ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայի գործող կանոններին կարող եք ծանոթանալ այցելելով նշված ինտերնետային էջը.
NASDAQ OMX Armenia - Դեպոզիտարիայի կանոններ
Արժեթղթերի պահառության գործունեությունը արժեթղթերի պահպանության, պահառության և արժեթղթերի նկատմամբ իրավունքների հաշվառման ու փոխանցման գործունեությունն է: Արժեթղթերի պահառության շրջանակներում Բանկը հաճախորդներին առաջարկում է հետևյալ ծառայությունները`
Արժեթղթերի պահառության գործունեության կանոններ (PDF, 190KB)
Արժեթղթերի պահառության ծառայությունների մատուցման սակագներ (PDF, 41KB)
Լրացուցիչ միջոցների ներգրավման նպատակով ընկերությունները կարող են իրականացնել արժեթղթերի թողարկում` այն դիտարկելով որպես ֆինանսական միջոցների հավաքագրման այլընտրանքային աղբյուր: Էյչ-Էս-Բի-Սի բանկը առաջարկում է թողարկման և տեղաբաշխման ծառայություններ` հնարավորություն ընձեռնելով ընկերություններին ընդլայնելու իրենց ներդրումային ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները և առավել արդյունավետ կառավարելու իրենց ֆինանսական հոսքերը:
Բանկն արժեթղթերի պոտենցիալ թողարկողներին առաջարկում է մի շարք ներդրումային բանկային ծառայություններ` մեկ ամբողջական փաթեթով: Առաջարկվող ծառայություններն ընդգրկում են`
Արժեթղթերի շուկայում արժեթղթերի տեղաբաշխման ծառայությունների մատուցման կանոններ (PDF, 110KB)
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն հանդիսանում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից ընտրված գործակալ` միջին և երկարաժամկետ պարտատոմսերի շուկայում և դիլեր` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Կենտրոնական Բանկի կողմից թողարկված կարճաժամկետ պարտատոմսերի շուկայում:
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ առաջարկում է ՀՀ պետական պարտատոմսերի շուկայում միջնորդի և պահառության ծառայություններ:
Պարտատոմսերը թողարկվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Կենտրոնական Բանկի կողմից Հայաստանի Հանրապետության անունից և ապահովված են պետության ողջ ունեցվածքով:
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի կողմից թողարկվող պարտատոմսերն ունեն մինչև 12 ամիս մարման ժամկետ:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից թողարկվում են կարճ, միջին և երկարաժամկետ պարտատոմսեր: Կարճաժամկետ պարտատոմսերը թողարկվում են մինչև 12 ամիս մարման ժամկետով: Միջին ժամկետայնության պարտատոմսերը թողարկվում են 15 ամսից 5 տարի մարման ժամկետով: Երկարաժամկետ պարտատոմսերը` 6-30 տարի մարման ժամկետով:
Պարտատոմսեր կարող են ձեռք բերել իրավաբանական և ֆիզիկական անձինք: