Մեր բանկի բազմամյա փորձն ու ռեսուրսները հնարավորություն են տալիս մեր հաճախորդներին առաջարկել արտարժութային շուկայի հետ կապված ծառայություններ, ինչպես նաև արտարժույթի փոխարժեքի տատանումներից ծագող ու բիզնեսի վրա բացասաբար անդրադարձող ռիսկերի կառավարում: Ներկայումս մենք հաճախորդներին առաջարկում ենք սփոթ և ֆորվարդային գործարքներ` հիմնական արտարժույթներով և ՀՀ դրամով, ինչպես նաև այդ արժույթների բոլոր համակցություններով:
Սփոթ գործարքը շուկայում տվյալ պահին ձևավորված և բանկի դիլերների կողմից գնանշված փոխարժեքով արտարժույթի առքի կամ վաճառքի ոչ պայմանական պարտավորություն է: Մենք կարող ենք արտոնյալ փոխարժեքներ առաջարկել հաճախորդներին` երկարաժամկետ համագործակցություն ապահովելու նպատակով:
Արտարժույթի փոխանակման ֆորվարդային պայմանագրեր (PDF, 390KB)