Բանկային Հաշվի բացման համար պահանջվող փաստաթղթերի ցանկ
ՀՀ տարածքում գրանցված իրավաբանական անձանց համար
- Բանկային հաշվի բացման դիմում/ձև` ստորագրված և կնքված իրավաբանական անձի լիազորված անձի կողմից
- Կանոնադրություն*
- Պետական գրանցման վկայական, իսկ առկայության դեպքում` նաև լիցենզիա*
- Հարկ Վճարողի Հաշվառման Համարը հաստատող փաստաթուղթ` տրամադրված իրավասու պետական մարմնի կողմից
- Պետական գրանցման վկայականի ներդիրը` իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի տվյալներով կամ իրավասու մարմնի որոշումը կամ արձանագրությունը` գործադիր մարմնի ղեկավարի (ղեկավարների) նշանակման վերաբերյալ (եթե պետական գրանցման վկայականի ներդիրում նշված չեն ղեկավարների վերաբերյալ տվյալները)*
- Իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի, գլխավոր հաշվապահի, ինչպես նաև հաշվապահական հաշվառման համար պատասխանատու, բանկի հետ ֆինանսական գործարքներ կնքելու լիազորություն ունեցող անձանց ստորագրությունների նմուշների քարտերը, ինչպես նաև բանկում գործարքների կատարման համար ստորագրման հրահանգ` վավերացված ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից**
- Կնիքի նմուշ (բանկային հաշվի բացման փաստաթղթերը կնքելու համար)
- Իրավաբանական անձի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) 10 և ավելի տոկոսին տիրապետող ֆիզիկական անձանց, տնօրենի և Բանկի պահանջով` այլ իրական շահառուների անձնագրերի պատճենները,
- Քաղվածք բաժնետերերի ռեեստրից այն դեպքերում, երբ բաժնետերերի մասին տեղեկությունները առկա չեն կանոնադրությունում (քաղվածքը պարտադիր է բաժնետիրական ընկերությունների համար)
Անհատ ձեռնարկատերերի համար
- Բանկային հաշվի բացման դիմում/ձև` ստորագրված և կնքված անհատ ձեռնարկատիրոջ կողմից
- Անձնագիր*
- Սոցիալական ապահովության քարտ*
- Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման վկայական, իսկ առկայության դեպքում` նաև լիցենզիա*
- Հարկ Վճարողի Հաշվառման Համարը հաստատող փաստաթուղթ` տրամադրված իրավասու պետական մարմնի կողմից
- Կնիքի նմուշ (առկայության դեպքում)
- Անհատ ձեռնարկատիրոջ, իսկ առկայության դեպքում` վերջինիս հաշվապահական հաշվառման համար պատասխանատու, բանկի հետ ֆինանսական գործարքներ կնքելու լիազորություն ունեցող անձանց ստորագրությունների նմուշների քարտերը, ինչպես նաև բանկում գործարքների կատարման համար ստորագրման հրահանգ` վավերացված ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից**
ՀՀ տարածքում հաշվառված օտարերկրյա իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի և ներկայացուցչությունների համար)***
- Բանկային հաշվի բացման դիմում/ձև` ստորագրված և կնքված իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման լիազորված անձի կողմից
- Կանոնադրություն*
- Հաշվառման վկայական*
- Հարկ Վճարողի Հաշվառման Համարը հաստատող փաստաթուղթ` տրամադրված իրավասու պետական մարմնի կողմից
- Հաշվառման վկայականի ներդիրը` առանձնացված ստորաբաժանման ղեկավարի տվյալներով, ինչպես նաև հիմնադրի իրավասու մարմնի որոշումը կամ արձանագրությունը` առանձնացված ստորաբաժանման ղեկավարի նշանակման վերաբերյալ*
- Հիմնադրի իրավասու մարմնի կողմից առանձնացված ստորաբաժանման համապատասխան ղեկավարներին կամ այլ ներկայացուցիչներին տրամադրված լիազորագիր` Բանկում բանկային հաշիվ բացելու և գործարքներ կատարելու վերաբերյալ*
- Առանձնացված ստորաբաժանման գործադիր մարմնի ղեկավարի, գլխավոր հաշվապահի, ինչպես նաև հաշվապահական հաշվառման համար պատասխանատու, բանկի հետ ֆինանսական գործարքներ կնքելու լիազորություն ունեցող անձանց ստորագրությունների նմուշների քարտերը, ինչպես նաև բանկում գործարքների կատարման համար ստորագրման հրահանգ` վավերացված ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից**
- Կնիքի նմուշ (բանկային հաշվի բացման փաստաթղթերը կնքելու համար)
ՀՀ տարածքից դուրս գրանցված իրավաբանական անձանց համար***
- Բանկային հաշվի բացման դիմում/ձև` ստորագրված և կնքված իրավաբանական անձի լիազորված անձի կողմից
- Կանոնադրություն*
- Պետական գրանցման վկայական, իսկ առկայության դեպքում` նաև լիցենզիա*
- Իրավասու մարմնի որոշումը կամ արձանագրությունը` գործադիր մարմնի ղեկավարի (ղեկավարների) նշանակման վերաբերյալ*
- Կնիքի նմուշ (բանկային հաշվի բացման փաստաթղթերը կնքելու համար)
- Իրավաբանական անձի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) 10 և ավելի տոկոսին տիրապետող ֆիզիկական անձանց, տնօրենի և Բանկի պահանջով` այլ իրական շահառուների անձնագրերի պատճենները
- Իրավաբանական անձի անունից ֆինանսական գործարքներ կնքելու լիազորություն ունեցող անձանց ստորագրությունների նմուշների քարտերը, ինչպես նաև բանկում գործարքների կատարման համար ստորագրման հրահանգը**
- Լիազորված անձանց անձնագրերի/անձը հաստատող փաստաթղթերի պատճենները
Ծանոթագրություններ.
* Փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են հաճախորդին, իսկ պատճենները պահվում են Բանկում:
** Ստորագրությունների նմուշների քարտերը լրացվում են Բանկում` ստորագրողների պարտադիր ներկայությամբ. ստորագրողները պետք է Բանկ ներկայանան անձնագրով/ անձը հաստատող այլ փաստաթղթով:
*** ՀՀ տարածքից դուրս գրանցված իրավաբանական անձինք և ՀՀ տարածքում հաշվառված օտարերկրյա իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումները բանկային հաշվի բացման համար պահանջվող փաստաթղթերը Բանկ են ներկայացնում նոտարական վավերացմամբ` հաստատված ապոստիլով կամ համապատասխան պետության այլ իրավասու մարմինների կողմից: ԱՊՀ երկրներում գրանցված իրավաբանական անձանց կողմից փաստաթղթերը Բանկ են ներկայացվում միայն նոտարական վավերացմամբ: