Ձեր աշխատանքային սեանսը սկսված չէ: Log on to Internet Banking Ինտերնետային բանկային համակարգ Icon: Not logged on

HSBCnet

Կազմակերպության հաշիվներից օգտվելու շուրջօրյա հնարավորություն

Եթե ցանկանում եք իմանալ ավելին HSBCnet համակարգի վերաբերյալ կամ ցանկանում եք բաժանորդագրվել այդ ծառայությանը, զանգահարեք (+374 10) 515089 հեռախոսահամարով:

Սակագներ

Հայաստանի HSBCnet ծառայությունների համար սահմանված են հետևյալ սակագները.

HSBCnet ծառայության միանվագ գանձումներ
HSBCnet համակարգի տեղադրում և ուսուցում
(ներառյալ 5 անվտանգության սարք)
45,000 ՀՀ դրամ* (միանվագ)
Լրացուցիչ անվտանգության սարք** 12,000 ՀՀ դրամ* յուրաքանչյուր սարքի համար (նվազագույնը 5 սարք)
Լրացուցիչ այց հաճախորդին 12,000 ՀՀ դրամ* (միանվագ)
* Ներառյալ ԱԱՀ
** Լրացուցիչ անվտանգության սարքերի քանակը կարող է լինել 5, 10, 15 կամ 20
HSBCnet համակարգի միջոցով էլեկտրոնային բանկային հաշիվների սպասարկում
Սպասարկման ամսական վճար* Եթե HSBCnet համակարգի միջոցով կատարվում է ամսական անկանխիկ ելքային գործարքների առնվազն 75%-ը 7,000 ՀՀ դրամ
Անվճար
ՀՀ դրամով վճարման հանձնարարականի փոփոխում կամ չեղարկում 3,000 ՀՀ դրամ
Արտարժույթով վճարման հանձնարարականի փոփոխում կամ չեղարկում 15,000 ՀՀ դրամ
* Սպասարկման ամսական վճարը (7,000 ՀՀԴ) կկիրառվի այն դեպքում, եթե հաճախորդն օգտվում է համակարգից միայն դիտարկման համար, և/կամ եթե HSBCnet համակարգի միջոցով կատարվում է ամսական անկանխիկ ելքային գործարքների 75%-ից պակաս:

HSBCnet համակարգի միջոցով ներկայացված գործարքների ընդհանուր ծավալը հաշվարկելիս հաշվի են առնվում HSBCnet համակարգին կցված բոլոր հաշիվները` ներառյալ հաճախորդի հետ կապված անձանց հաշիվները:

HSBCnet համակարգի միջոցով ներկայացվող ՀՀ դրամով տեղական վճարման հանձնարարականների նկատմամբ 100 ՀՀԴ միջնորդավճար չի կիրառվի:

Բանկը 0,015%-ով կնվազեցնի HSBCnet համակարգի միջոցով ներկայացվող միջազգային փոխանցումների հետ կապված գանձումը:

Սպասարկման ամսական վճարները (եթե կիրառելի են) եռամսյակը մեկ անգամ` օրացուցային եռամսյակին հաջորդող ամսվա ընթացքում, ավտոմատ կերպով կգանձվեն դրամային հաշվից, իսկ արտարժութային բանկային հաշվի դեպքում Բանկին իրավունք է վերապահվում գանձվելիք գումարի չափով արտարժույթը իր կողմից սահմանված փոխարժեքով փոխանակել ՀՀ դրամի և գանձել:

HSBCnet –ի ստանդարտ փաթեթը ներառում է

  • Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ում սպասարկվող հաշիվների հաշվեկշիռների և գործարքների արտացոլում իրական ժամանակում
  • Էյչ-Էս-Բի-Սի Խմբի անդամ և այլ բանկերում սպասարկվող հաշիվների հաշվեկշիռների և գործարքների դիտարկում
  • Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ում սպասարկվող հաշիվների մինչև 180 օր պատմություն ունեցող գործարքների և հաշվեկշիռների դիտարկում
  • Միջազգային և տեղական վճարումներ
  • Միջհաշվային փոխանցումներ
  • Վճարման հանձնարարականի փոփոխում
  • Վճարման հանձնարարականի չեղարկում
  • Վճարման հանձնարարականի պարզաբանում
  • Էլ. փոստի միջոցով ավիզոների ստացում
  • Կատարված գործողությունների ցանկ
  • Օրական քաղվածքների ներբեռնում համակարգիչ
  • Հաճախորդների շարունակական սպասարկում և տեխնիկական խորհրդատվություն
  • Նախնական ուսուցում` այց հաճախորդին
  • Անվճար խորհրդատվություն հեռախոսով
  • 5 անվտանգության սարք
  • Համակարգի ադմինիստրատորական միջոցներ

HSBCnet համակարգի միջոցով իրականացվող գործառնությունների սակագները, որոնք նշված չեն սույն տեղեկատվական ամփոփագրում հասանելի են Ընդհանուր բանկային ծառայություններ բաժնում:

Թարմացվել է` 07/06/2011 13:00