Ձեր աշխատանքային սեանսը սկսված չէ: Log on to Internet Banking Ինտերնետային բանկային համակարգ Icon: Not logged on

Կուտակային ժամկետային ավանդ

Բոլոր տեսակի Կազմակերպությունների համար

Դուք ցանկանում եք ունենալ նվիրված աշխատակիցներ, հոգալ նրանց ապագա բարեկեցության համար և hայաստանյան աշխատաշուկայում լինել մրցունակ գործատու, ուրեմն այս ծառայությունը ձեզ համար է

Ինչպե՞ս դիմել

Բացեք կուտակային ավանդ` այցելելով Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարեք 515 415 հեռախոսահամարով և դիմեք հաճախորդների սպասարկման բաժնի մեր մասնագետներին:

  • Յուրօրինակ գործիք` կազմակերպության փորձառու աշխատակիցներին պահելու համար
  • Կազմակերպության ազատ միջոցներն արդյունավետ օգտագործելու հնարավորություն
  • Ավանդի մրցունակ տոկոսադրույքներ
  • Երաշխավորված տոկոսային եկամուտ ավանդի ժամկետի ավարտին
  • Ավանդային հաշիվը խնայողություններով պարբերաբար համալրելու հնարավորություն
  • Ավանդի գումարի և ժամկետի ճկունություն
  • Պարբերաբար տրամադրվող մանրամասն քաղվածքներ ավանդի ամբողջ ժամանակահատվածում

Կուտակային ժամկետային ավանդը կարող է օգտագործվել և' կազմակերպության սեփական խնայողությունների, և' իր աշխատակիցների համար խնայողություններ կատարելու նպատակով:

  • Կազմակերպությունը կարող է բացել ավանդային հաշիվ սեփական կարիքների համար և տնօրինել իր միջոցները համապատասխանաբար
  • Կազմակերպությունը կարող է բացել ավանդային հաշիվ և օգտագործել այն իր աշխատակիցների պարգևատրման խնայողական հատուկ ծրագրի նպատակով 1

Կազմակերպությունը կարող է Կուտակային ժամկետային ավանդի hաշվին, որպես աշխատակիցների հավելյալ խրախուսում, ներդնել աշխատակիցների ամսական աշխատավարձի որոշակի մասնաբաժնի չափով, որը կարող է տարբերվել` ելնելով աշխատակցի զբաղեցրած պաշտոնից, արդյունավետությունից, աշխատած տարիների թվից և այլ գործոններից:

1 Հավելյալ ներդրումների համար, աշխատակիցները կարող են բացել ավանդային հաշիվներ նաև իրենց անունով. այս ավանդների պայմանները կարող եք դիտել կայքի` Ֆիզիկական անձանց համար նախատեսված Կուտակային ժամկետային ավանդ բաժնում

 

Այլ կարևոր տեղեկություններ
Կուտակային ավանդի հաշիվը բացվում է անվճար և ենթակա չէ սպասարկման վճարների ավանդի պայմանագրի գործողության ողջ ընթացքում:

Վեճերի լուծման կարգ
Կուտակային ավանդի պայմանագրի հետ կապված վեճերը լուծվում են ՀՀ օրենսդրության համաձայն:

Արժույթ

Ընդհանուր ժամկետ

  • ՀՀ դրամ
  • ԱՄՆ դոլար
  • Եվրո
  • նվազագույնը` 1 տարի
  • առավելագույնը` 30 տարի

Տոկոսադրույք և հաշվարկման եղանակ
Կուտակային ժամկետային ավանդի դիմաց հաշվարկվող տոկոսադրույքը հավասար է Բանկի հաշվարկային տոկոսադրույքի և Բանկի կողմից ֆիքսված մարժայի գումարին / տարբերությանը:

  • Հաշվեգրված տոկոսագումարի վճարում հաճախորդի կողմից նշված հաշվին` ամսական կամ եռամսյակային պարբերականությամբ
  • Հաշվեգրված տոկոսագումարի կապիտալացում` ամսական կամ եռամսյակային պարբերականությամբ (տոկոսագումարի կապիտալացումը հնարավոր է միայն ավանդի կուտակային փուլի ընթացքում)

Կուտակային ժամկետային ավանդի համար վճարված տոկոսագումարը ենթակա է հարկման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Կարևոր նշում Կուտակային ավանդի ընթացիկ անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել` կախված Բանկի հաշվարկային տոկոսադրույքի փոփոխությունից: Տոկոսադրույքի փոփոխության դեպքում Բանկը Ձեզ տեղյակ կպահի փոփոխությունն ուժի մեջ մտնելու պահից առնվազն մեկ ամիս առաջ:

Կուտակման պայմաններ
Կուտակային ժամկետային ավանդ բացելուց հետո, Դուք, ինչպես նաև ցանկացած երրորդ անձ կարող է շարունակել համալրել կուտակային ավանդը:
Դուք կարող եք կուտակային ավանդը համալրել հետևյալ տարբերակներով.

  • պարբերական վճարման հանձնարարական տալ բանկին,
  • ներդնել ցանկացած գումար ցանկացած պահի,
  • փոփոխել պարբերական վճարման գումարը և հաճախականությունը,
  • դադարեցնել ավանդի համալրումը ընդհանրապես կամ ժամանակավորապես և շարունակել համալրել այն, երբ Ձեզ հարմար լինի:

Քաղվածքներ

  • Դուք կստանաք մանրամասն քաղվածքներ Ձեր նախընտրած պարբերականությամբ 1
  • Քաղվածքներում ներկայացված կլինեն ավանդի մայր գումարը, ավանդային հաշվին կատարված վճարումները, հաշվի մնացորդը և հաշվեգրված տոկոսագումարները
  • Դուք կարող եք ընտրել քաղվածքների ստացման էլեկտրոնային կամ թղթային տարբերակներից, որոնք կարող են առաքվել Ձեր նշած հասցեով կամ պահվել մասնաճյուղերից որևէ մեկում

Մարման պայմաններ
Ընտրեք Ձեր ապագա ծրագրերին առավելագույնս հարմար մարման պայմանը.

Միանվագ մարում

  • Դուք կարող եք հանձնարարական տալ Բանկին` միանվագ փոխանցել կուտակված գումարը Ձեր կողմից նշված հաշվին` ավանդի ժամկետի վերջում:

Մարում պարբերական վճարումներով

  • Դուք կարող եք հանձնարարական տալ Բանկին մարել կուտակային ավանդը պարբերական (ամսական կամ եռամսյակային) վճարումներով` ձեր կողմից նշված ժամանակաշրջանի ընթացքում2: Այս տարբերակն ընտրելու դեպքում, պարբերական մարման ժամանակ կուտակային ժամկետային ավանդի համար կիրառելի տոկոսադրույքը կկիրառվի նաև Ձեր ավանդի մնացորդի վրա` Ձեզ թույլ տալով տոկոսային եկամուտ ստանալ նաև ավանդի մարման փուլում:

1 Ամսական քաղվածքները ՀՀ տարածքում, ինչպես նաև էլեկտրոնային միջոցներով առաքվում են անվճար: Քաղվածքների առաքման այլ տարբերակների, դրանց կրկնօրինակների և այլ տեղեկությունների տրամադրումը առաջարկվում է Բանկի ծառայությունների գործող սակագներով, որոնց մասին ամբողջական և ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել բանկի ցանկացած մասնաճյուղ կամ այցելել բանկային հաշվի քաղվածքների / այլ փաստաթղթերի առաքման բաժինը:

2 Կուտակային ժամկետային ավանդի մարման ժամանակահատվածը չի կարող գերազանցել 15 տարին:

 

Այլ կարևոր տեղեկություններ
Կուտակային ավանդի հաշիվը բացվում է անվճար և ենթակա չէ սպասարկման վճարների ավանդի պայմանագրի գործողության ողջ ընթացքում:

Վեճերի լուծման կարգ
Կուտակային ավանդի պայմանագրի հետ կապված վեճերը լուծվում են ՀՀ օրենսդրության համաձայն:

Կուտակային ժամկետային ավանդը վաղաժամկետ վերադարձվում է Հաճախորդին միայն Բանկի համաձայնությամբ:.

  • Եթե Կուտակային ժամկետային ավանդի պայմանագիրը դադարեցվում է պայմանագրի գործողության առաջին 12 ամիսների ընթացքում, վճարման ենթակա տոկոսագումարը հաշվարկվում է ավանդի դիմաց հաշվարկված / վճարված տոկոսագումարի մեկ հարյուրերորդականի չափով:
  • Եթե կուտակային ավանդի պայմանագրի գործողությունը դադարեցվում է պայմանագրի գործողության առաջին 12 ամիսը լրանալուց հետո, վճարվող տոկոսագումարը հաշվարկվում է ավանդի փաստացի ժամկետին համամասնորեն` ստորև ներկայացված բանաձևով,

որտեղ,
ՎՏ - վճարման ենթակա տոկոսագումար
ՀՏ - հաշվարկված տոկոսագումար
ՓԺ - փաստացի ժամկետ
ՍԺ - սկզբնական ժամկետ

  • Եթե տոկոսագումարն արդեն վճարվել է, վճարման ենթակա տոկոսագումարի և մինչև ավանդի պայմանագրի դադարեցման պահը ավանդի դիմաց վճարված տոկոսագումարների տարբերությունը ավանդի մարման պահին նվազեցվում է ավանդի գումարից:

 

Այլ կարևոր տեղեկություններ
Կուտակային ավանդի հաշիվը բացվում է անվճար և ենթակա չէ սպասարկման վճարների ավանդի պայմանագրի գործողության ողջ ընթացքում:

Վեճերի լուծման կարգ
Կուտակային ավանդի պայմանագրի հետ կապված վեճերը լուծվում են ՀՀ օրենսդրության համաձայն:

Ինչպես է աշխատում Կուտակային ժամկետային ավանդի ծրագիրը

Դիտարկենք օրինակ. կազմակերպությունը որոշել է օգտվել այս ծառայությունից, որպես իր աշխատակիցներին պարգևատրելու և պահելու գործիք և մտադիր է աշխատակիցների ամսական զուտ աշխատավարձի որոշակի մասի չափով ներդրում կատարել Կուտակային ժամկետային ավանդի hաշվին: Ներդրումների չափը կախված է կազմակերպությունում աշխատակիցների պաշտոնից, արդյունավետությունից և աշխատած տարիների թվից: Հետևյալ հաշվարկային աղյուսակը կօգնի Ձեզ կազմել Ձեր կարիքներն համապատասխանող տարբերակը.

Պաշտոն Աշխատանքային տարիներ Ներդրում (% զուտ աշխատավարձից)
Բարձրաստիճան ղեկավար 3-10 5%
10-ից ավել 6%
Միջին օղակ 3-10 4%
10-ից ավել 5%
Շարքային աշխատակից 3-10 3%
10-ից ավել 4%

Դիտարկենք մի կազմակերպության և իր բարձրաստիճան ղեկավար աշխատակցի օրինակը, այն պարագայում, երբ վերջինս այդ կազմակերպությունում ունի 5 տարվա աշխատանքային փորձ, ամսական աշխատավարձը կազմում է 600 000 ՀՀ դրամ և աշխատավարձի տարեկան աճը կազմում է 4%: Աղյուսակ 1-ը ցույց է տալիս այս օրինակի մանրամասները և որքան կարող է ստանալ բարձրաստիճան ղեկավարը 20 տարի անց:

Ավանդի ժամկետի ավարտին վճարում(ներ)ը կիրականացվի(են) Հաճախորդի որոշման համաձայն` (ա) ամբողջությամբ միանվագ,
(բ) ամսական վճարումներով:
10 տարվա ընթացքում ամսական հավասարաչափ մասնաբաժիններով վճարումների դեպքում, ամսական վճարումը վերը նշված օրինակի դեպքում կկազմի 501 401 ՀՀ դրամ:

Աղյուսակ 1
Աշխատանքային տարիներ Պաշտոն Ավանդի ժամկետ Սկզբնական ներդրում
(% զուտ աշխատավարձից
Ամսական զուտ աշխատավարձ Աշխատավարձի տարեկան Սկզբնական ամսական ներդրում Ավանդի տոկոս Կուտակված տոկոս և գումար
5 Բարձր.
ղեկավար
20 տարի 5% 600 000 ՀՀ դրամ 4% 30 000 ՀՀ դրամ 10.75% 36 776 158 ՀՀ դրամ


Անվանական տոկոսադրույքներ
Արժույթ Նվազագույն սկզբնական մուտք Բանկի հաշվարկային տոկոսադրույք (ՀՏ) Ավանդի ընդհանուր ժամկետ
12-36 ամիս 37-60 ամիս 61-120 ամիս 121-240 ամիս 241-360 ամիս
ՀՀ դրամ 100,000 10.5% ուժի մեջ է 2009թ. ապրիլի 1-ից ՀՏ-1% ՀՏ-0.5% ՀՏ-0.25% ՀՏ-0% ՀՏ +0.25%
9.5% 10% 10.25% 10.5% 10.75%
ԱՄՆ դոլար 500 8.75% ուժի մեջ է 2008թ. նոյեմբերի 10-ից ՀՏ-4.75% ՀՏ-4.25% ՀՏ-3.75% ՀՏ-3.25% ՀՏ-2.75%
4% 4.5% 5% 5.5% 6%
Եվրո 500 7% ուժի մեջ է 2009թ. ապրիլի 22-ից ՀՏ-6% ՀՏ-5% ՀՏ-4% ՀՏ-3.5% ՀՏ-3.25%
1% 2% 3% 3.5% 3.75%

 

Այլ կարևոր տեղեկություններ
Կուտակային ավանդի հաշիվը բացվում է անվճար և ենթակա չէ սպասարկման վճարների ավանդի պայմանագրի գործողության ողջ ընթացքում:

Վեճերի լուծման կարգ
Կուտակային ավանդի պայմանագրի հետ կապված վեճերը լուծվում են ՀՀ օրենսդրության համաձայն:

Թարմացվել է` 24/11/2011 17:00