Այժմ կազմակերպությունների լիազոր աշխատակիցները/ղեկավարները կկարողանան իրենց կանխիկ գործարքներն իրականացնել նաև
բանկոմատային քարտերի միջոցով 24/7 ռեժիմով:
Այլևս կարիք չկա բանկի
մասնաճյուղեր այցելել կանխիկ գործարքներ իրականացնելու համար:
Բանկը առաջարկում է նոր ծառայություն նախատեսված կորպորատիվ հաճախորդների համար: Կորպորատիվ Բանկոմատային Քարտերը Բանկի կորպորատիվ հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվելու կազմակերպության միջոցներից արագ և արդյունավետ ճանապարհով: Ծառայությունը թույլ է տալիս Կազմակերպության Տնօրենին կամ այլ լիազորված անձանց կազմակերպության միջոցները կանխիկացնել էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի Բանկոմատային ցանցից: Կանխիկացման գործարքները ենթակա չեն կանխիկացման վճարի ինչպես դրամային, այնպես էլ արտարժույթային միջոցների համար:
Բացի կանխիկացման գործարքներից Կորպորատիվ Բանկոմատային Քարտերը նաև առաջարկում են մի շարք այլ ծառայություններ, ինչպես օրինակ փոխանցումներ կազմակերպության հաշիվների միջև, փոխանցումներ Բանկի այլ հաշիվներին, կազմակերպության հաշիվների մնացորդների ստուգում, արտարժույթի փոխանակման գործարքներ և այլն:
| Առաջին 3 քարտերի թողարկում1 | Անվճար |
| Հավելյալ քարտի թողարկում1 | 3,000 ՀՀ դրամ |
| Քարտի վերաթողարկում | 3,000 ՀՀ դրամ |
| Ամսական սպասարկում2 | 1,000 ՀՀ դրամ |
| Փոխանցում Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանում սպասարկվող հաշիվների միջև | Անվճար |
| Փոխանցման օրական սահմանաչափ3 | 3,000,000 ՀՀ դրամ |
| Կանխիկի դուրսբերում Բանկին պատկանող բանկոմատներից | Անվճար |
| Կանխիկի դուրսբերման օրական սահմանաչափ3 | 3,000,000 ՀՀ դրամ |
1 Թողարկվող առաջին երեք քարտերը տրամադրվում են անվճար: Չորրորդ քարտից սկսած յուրաքանչյուր քարտի համար գանձվում է Հավելյալ քարտի թողարկման վճար:
2 Ամսական սպասարկման վճարը գանձվում է յուրաքանչյուր ամսվա սկզբում` նախորդ ամսվա համար:
3 Քարտով կատարված գործարքների օրական սահմանաչափը հանդիսանում է ընդհանուր սահմանաչափ Կազմակերպությանը թողարկված բոլոր քարտերի համար: