Իրավաբանական անձանց բանկային հաշիվների բացման1 գործընթացը իրականացվում է արագ և առանց խոչընդոտների: Հաշիվը կակտիվացվի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո, հնարավորինս սեղմ ժամկետներում:
Բանկային հաշվի շրջանառության և միջին մնացորդի ցուցանիշները կարող են կարևոր գործոն հանդիսանալ հաճախորդի հետ հետագա համագործակցությունը զարգացնելու տեսանկյունից և ինչպես նաև հաշվի են առնվում բազմատեսակ առևտրավարկային ծառայությունների տրամադրման մասին որոշումներ կայացնելիս:
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն անհատական մոտեցում է ցուցաբերում իր հաշվետերերի նկատմամբ և կարող է անհատական արտոնյալ սակագներ առաջարկել իր հաճախորդների հետ հետագա համագործակցությունը զարգացնելու նկատառումներից ելնելով: Հաշվետերերին տրամադրվող արտոնյալ սակագները կարող են կիրառվել նաև մուտքային և ելքային
փոխանցումների, կանխիկացման, արտարժութային գործարքների նկատմամբ:
Մենք բանկային ծառայությունների համալիր փաթեթ ենք առաջարկում նաև մեր առևտրավարկային հաճախորդների աշխատակիցների համար: Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ում աշխավատարձային հաշիվ բացելով` ընկերությունը կարող է իր աշխատակիցների համար հնարավորություն ստեղծել օգտվելու բանկի կողմից մատուցվող բազմատեսակ ծառայություններից, մասնավորապես, վարկային քարտերից, սպառողական վարկերից և այլ ֆինանսական ծառայություններից, որոնք մանրամասն ներկայացված են անհատական ֆինանսական ծառայություններ բաժնում:
| Հաշվի բացման վճար | |
| Ընթացիկ հաշիվ | 5,000 ՀՀ դրամ |
| Ավանդային հաշիվ (ներառյալ կուտակային) 2 | Անվճար |
| Լրացուցիչ հաշվի բացման վճար | |
| Ընթացիկ հաշիվ | 3,000 ՀՀ դրամ |
Սպասարկման ամսական վճար
Անկախ այն փաստից թե արդյոք հաճախորդը հաշիվն օգտագործում է, թե ոչ, յուրաքանչյուր ընթացիկ հաշվից գանձվում է սպասարկման ամսական վճար` 5003ՀՀ դրամի չափով
Նվազագույն մուտք
| Ընթացիկ հաշիվ | Չի պահանջվում |
| Ժամկետային ավանդային հաշիվ (ներառյալ կուտակային) | 100,000 ՀՀ դրամ 500 ԱՄՆ դոլար 500 Եվրո |
| Ամիս | ||||||||||
| 1 | 3 | 6 | 9 | 12 | 15 | 18 | 24 | 36 | ||
| ՀՀ դրամ | 4.50 | 6.00 | 7.00 | 8.00 | 9.00 | 9.00 | 9.00 | 9.00 | 9.00 | |
| ԱՄՆ դոլար | 1.00 | 1.50 | 2.50 | 3.00 | 3.00 | 3.00 | 3.00 | 3.00 | 3.00 | |
| Եվրո | 0.10 | 0.25 | 0.25 | 0.25 | 0.25 | |||||
| Ամիս | ||||||||||||
| 1 | 3 | 6 | 9 | 12 | 15 | 18 | 24 | 36 | ||||
| Տարեկան տոկոսային եկամտաբերությունը կազմում է (տոկոսագումարը ժամկետի վերջին վճարելու դեպքում) | ||||||||||||
| ՀՀ դրամ | 4.59 | 6.14 | 7.12 | 8.08 | 9.00 | 8.90 | 8.81 | 8.63 | 8.29 | |||
| ԱՄՆ դոլար | 1.00 | 1.51 | 2.52 | 3.01 | 3.00 | 2.99 | 2.98 | 2.96 | 2.91 | |||
| Եվրո | 0.10 | 0.25 | 0.25 | 0.25 | 0.25 | |||||||
| Տարեկան տոկոսային եկամտաբերությունը կազմում է (տոկոսագումարի միջանկյալ (ամսական) վճարման դեպքում) | ||||||||||||
| ՀՀ դրամ | 6.17 | 7.23 | 8.30 | 9.38 | 9.38 | 9.38 | 9.38 | 9.38 | ||||
| ԱՄՆ դոլար | 1.51 | 2.53 | 3.04 | 3.04 | 3.04 | 3.04 | 3.04 | 3.04 | ||||
| Եվրո | 0.25 | 0.25 | 0.25 | 0.25 | ||||||||
Վերոհիշյալ տոկոսադրույքները տարեկան են: ՀՀ դրամով Ժամկետային ավանդների տոկոսադրույքները գործում են 25/02/09-ից, ԱՄՆ դոլարինը` 07/09/2009-ից, եվրոյինը 11/01/2010-ից:
1 Ընթացիկ հաշիվներ կարող են բացվել հետևյալ արժույթներով` AMD, USD, EUR, GBP, RUB, JPY, CNY
2 Ժամկետային ավանդային հաշիվը բացվում է միայն ՀՀ դրամով ընթացիկ հաշվի առկայության դեպքում
3 Արտարժույթային հաշվից գանձման դեպքում փոխանակումը իրականացվում է Բանկի կողմից սահմանված համապատասխան փոխարժեքով