Կանխիկի հավաքագրման ծառայությունը Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի կողմից իր առևտրավարկային հաճախորդներին առաջարկվող համեմատաբար նոր ծառայություն է: Հաճախորդի տեսանկյունից հիմնական առավելությունը կայանում է նրանում, որ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները հաճախորդի վաճառքի կետերից կանխիկի հավաքագրումը կազմակերպելու և հավաքագրված դրամական միջոցները այնուհետև համապատասխան բանկային հաշվին կրեդիտագրելու համար:
Բանկը նաև առաջարկում է կանխիկ գումարների փոխադրում հաճախորդի Բանկում եղած հաշիվներից դեպի իր գրասենյակներ, առևտրի կետեր: Կանխիկի առաքման ծառայությունները ներկայումս իրականացվում են մասնագիտացված կազմակերպությունների կողմից: Բոլոր անհրաժեշտ իրավաբանական ծառայությունները (ներառյալ մասնագիտացված կազմակերպությունների հետ բանակցությունների վարումը) իրականացվում են մեր բանկի ներկայացուցիչների կողմից:
Գումարի և արժեքների տեղափոխում` ինկասացիոն ծառայություններ մատուցող կազմակերպության միջոցով, Բանկի գրասենյակից/մասնաճյուղից հաճախորդի նախընտրած ուղղությամբ և հակառակը, Երևան քաղաքի ադմինիստրատիվ տարածքի սահմաններում (մեկ երթի համար) – 25 0001 ՀՀ դրամ: Որոշ բացառիկ դեպքերում Բանկը կարող է ցուցաբերել անհատական մոտեցում կանխիկի հավաքագրման ծառայությունների կազմակերպման գործում:
Նշում. գումարի և արժեքների տեղափոխումը կկատարվի հաճախորդի կողմից հայտը ներկայացնելու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում
1 Ներառյալ ԱԱՀ