Ձեր աշխատանքային սեանսը սկսված չէ: Log on to Internet Banking Ինտերնետային բանկային համակարգ Icon: Not logged on

Բիզնես Փաթեթ

Կազմակերպության ամենօրյա բանկային գործարքների Ձեր փաթեթը ամսական ֆիքսված վճարի դիմաց:

Ինչ է Բիզնես Փաթեթը

Դուք ցանկանում եք կազմակերպության գործարքները իրականացնել վստահելի բանկում մատչելի սակագներով, ուրեմն այս առաջարկը Ձեզ համար է:

Բիզնես Փաթեթը հատուկ կորպորատիվ սակագնային առաջարկ է, որը հնարավորություն է տալիս կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին օգտվել մի շարք բանկային ծառայություններից առանց յուրաքանչյուր գործարքի համար առանձին վճարելու: Բիզնես Փաթեթից օգտվող կազմակերպությունները վճարում են փաթեթի ամսական սակագինը և ձեռք բերում մինչև որոշակի սահմանաչափ անվճար բանկային գործարքներ կատարելու իրավունք:

Ինչ առավելություններ ունի Բիզնես Փաթեթը

  • Բանկային մի շարք անվճար ծառայություններ
  • Բանկային ծառայությունների դիմաց վճարների զգալի խնայողություն` ծառայությունների ամբողջական փաթեթի օգտագործման պարագայում
  • Կանխատեսելի բանկային ծախսեր` ըստ գործարքների ծավալի և քանակի աճող ծախսերի փոխարեն
  • Դրամային ընթացիկ հաշվի նկատմամբ հաշվեգրվող տոկոսային եկամուտ
  • Միջազգային փոխանցումների արտոնյալ սակագներ` Բիզնես Փաթեթով նախատեսված սահմանաչափի օգտագործումից հետո

Ինչ է առաջարկում Բիզնես Փաթեթը

Ընտրեք Բիզնես Փաթեթի Ձեր արժութային զույգը և օգտվեք մինչև որոշակի սահմանաչափ անվճար գործարքներ կատարելու իրավունքից:

Կարևոր նշում

Կազմակերպությունները կարող են ընտրել Բիզնես Փաթեթի երկու արժութային զույգերը միաժամանակ`վճարելով յուրաքանչյուրի համար առանձին:

Անկանխիկ գումարների կանխիկացում ԱՄՆ դոլարով (բանկի մասնաճյուղերում) – Ամսական 10 000 ԱՄՆ դոլար սահմանաչափով1

Միջազգային ելքային փոխանցումներ ԱՄՆ դոլարով – Ամսական 30 000 ԱՄՆ դոլար ընդհանուր սահմանաչափով մինչև 3 փոխանցում1

Փոխանցումներ ՀՀ դրամով (ՀՀ տարածքում) – Անսահմանափակ

Ընթացիկ հաշվի նկատմամբ հաշվեգրվող տոկոսային եկամուտ – 1% տարեկան տոկոսադրույք. հաշվեգրվում է մինչև
7 000 000 ՀՀ դրամ ընթացիկ հաշվի մնացորդի նկատմամբ2

Ինտերնետ բանկային համակարգ – Արտոնյալ սակագներ HSBCnet համակարգի տեղադրման և ուսուցման համար

Առևտրի Ֆինանսավորման Ծառայություններ – Միանգամյա արտոնյալ սակագներ նոր հաճախորդների համար Փաստաթղթային ակրեդիտիվների, Միջազգային բանկային երաշխիքների, Պահուստային ակրեդիտիվների և Հետաձգված վճարով մուրհակների թողարկման դեպքում


1 Կիրառելի է կազմակերպության ԱՄՆ դոլար արժույթով հաշիվներով կատարված բոլոր գործարքների ընդհանուր սահմանաչափի և քանակի նկատմամբ:
2 Տոկոսային եկամուտը հաշվեգրվում է ընթացիկ հաշվի օրական մնացորդի նկատմամբ և կիրառելի է միայն Բիզնես Փաթեթի ՀՀ դրամով հաշվի/հաշիվների համար: Հաշվեգրումը կիրառվում է մինչև նշված 7 000 000 ՀՀ դրամ սահմանաչափը և շարունակվում է հաշվեգրվել այդ գումարի նկատմամբ, եթե նույնիսկ հաշվի առկա մնացորդները գերազանցում են նշված սահմանաչափը: Կուտակված տոկոսները վճարվում են ամսական կտրվածքով, Բիզնես Փաթեթի ՀՀ դրամով հաշվին/հաշիվներին:

Անկանխիկ գումարների կանխիկացում եվրո արժույթով (բանկի մասնաճյուղերում) – Ամսական մինչև 7 500 եվրո սահմանաչափով1

Միջազգային ելքային փոխանցումներ եվրո արժույթներով – Ամսական 20 000 եվրո ընդհանուր սահմանաչափով մինչև 3 փոխանցում1

Փոխանցումներ ՀՀ դրամով (ՀՀ տարածքում) - Անսահմանափակ

Ընթացիկ հաշվի նկատմամբ հաշվեգրվող տոկոսային եկամուտ – 1% տարեկան տոկոսադրույք. հաշվեգրվում է մինչև 7 000 000 ՀՀ դրամ ընթացիկ հաշվի մնացորդի նկատմամբ2

Ինտերնետ բանկային համակարգ - Արտոնյալ սակագներ HSBCnet համակարգի տեղադրման և ուսուցման համար

Առևտրի Ֆինանսավորման Ծառայություններ – Միանգամյա արտոնյալ սակագներ նոր հաճախորդների համար Փաստաթղթային ակրեդիտիվների, Միջազգային բանկային երաշխիքների, Պահուստային ակրեդիտիվների և Հետաձգված վճարով մուրհակների թողարկման դեպքում


1 Կիրառելի է կազմակերպության եվրո արժույթով հաշիվներով կատարված բոլոր գործարքների ընդհանուր սահմանաչափի և քանակի նկատմամբ:
2 Տոկոսային եկամուտը հաշվեգրվում է ընթացիկ հաշվի օրական մնացորդի նկատմամբ և կիրառելի է միայն Բիզնես Փաթեթի ՀՀ դրամով հաշվի/հաշիվների համար: Հաշվեգրումը կիրառվում է մինչև նշված 7 000 000 ՀՀ դրամ սահմանաչափը և շարունակվում է հաշվեգրվել այդ գումարի նկատմամբ, եթե նույնիսկ հաշվի առկա մնացորդները գերազանցում են նշված սահմանաչափը: Կուտակված տոկոսները վճարվում են ամսական կտրվածքով, Բիզնես Փաթեթի ՀՀ դրամով հաշվին/հաշիվներին:

Բիզնես Փաթեթի ամսական սպասարկման վճար 20 000 ՀՀ դրամ1
Բիզնես Փաթեթի հաշիվների
բացման վճար
անվճար
Անկանխիկ գումարների կանխիկացում
ԱՄՆ դոլար/եվրո արժույթներով (բանկի մասնաճյուղերում)
անվճար2
Միջազգային ելքային փոխանցումներ
ԱՄՆ դոլար/եվրո արժույթներով
անվճար2
Փոխանցումներ ՀՀ դրամով
(ՀՀ տարածքում)
անվճար
HSBCnet համակարգի տեղադրում
և ուսուցում
15 000 ՀՀ դրամ
Փաստաթղթային ակրեդիտիվների (ՓԱ) թողարկում ՓԱ-ի գումարի 0.25%-ի չափով առաջին եռամսյակի կամ դրա մի մասի համար 3
Միջազգային բանկային երաշխիքների, Պահուստային ակրեդիտիվների և
Հետաձգված վճարով մուրհակների թողարկում
0.5%- ով պակաս
Բանկի գործող սակագնից3

Բիզնես Փաթեթի սահմանաչափի սպառվելուց հետո`

Կանխիկացում ԱՄՆ դոլար/եվրո արժույթներով (բանկի մասնաճյուղերում)4

մինչև 1 000 միավոր 2 000 ՀՀ դրամ
1 000 և ավել միավոր 0.5%
Միջազգային ելքային փոխանցումներ
ԱՄՆ դոլար/եվրո արժույթներով
0.2%, նվազագույնը
6 000 ՀՀ դրամ5

1 Գանձվում է Բիզնես Փաթեթի ՀՀ դրամային ընթացիկ հաշվից յուրաքանչյուր ամսվա սկզբում: Տվյալ հաշվին բավարար մնացորդ չլինելու դեպքում սպասարկման վճարը գանձվում է այլ հաշիվներից: Արտարժույթային հաշվից գանձման դեպքում փոխանակումը իրականացվում է Բանկի կողմից համապատասխան արտարժույթի համար սահմանված գնման փոխարժեքով: Սակագնային փաթեթի չեղարկման դեպքում Բիզնես Փաթեթի սպասարկման տվյալ ամսվա վճարը ենթակա չի հետ վերադարձման:
2 Միայն սույն ամփոփագրի «Ինչ է Բիզնես Փաթեթը առաջարկում» հավելվածում նշված սահմանաչափերը չգերազանցելու պարագայում:
3 Կիրառելի է միայն առաջին գործարքի նկատմամբ, ծառայությունից օգտվելու պահին երեք ամսից ոչ ավելի բանկային պատմություն ունեցող հաճախորդների համար:
4 Փոխանակման, հաճախորդի այլ հաշիվներից փոխանցման (եթե գումարները մուտքագրվել են կանխիկով) կամ Բանկի կողմից տրամադրված վարկային գումարների (բացառությամբ կրեդիտ քարտերի) դեպքում չի կիրառվում:
5 Հաշվից փոխանցումներ կանխիկի մուտքագրման դեպքում:

Թարմացվել է` 14/09/2011 12:00