Ձեր աշխատանքային սեանսը սկսված չէ: Log on to Internet Banking Ինտերնետային բանկային համակարգ Icon: Not logged on

Բանկոմատներ և POS-տերմինալներ

Բանկոմատներ

Էյչ Էս Բի Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի բանկոմատների լայն ցանցը հնարավորություն է տալիս շուրջօրյա սպասարկում ապահովել բանկի հաճախորդների համար: Բանկոմատները տեղակայված են Երևանի գլխավոր փողոցներում, ինչպես նաև առևտրային կենտրոններում և բանկի բոլոր մասնաճյուղերում:

Բանկը անհատական մոտեցում է ցուցաբերում բանկոմատների տեղադրման պայմաններն ու մանրամասները սահմանելիս, իսկ մեր մասնագիտացված աշխատակիցները միշտ պատրաստ են քննարկել բանկոմատի տեղադրման ցանկացած արժեքավոր առաջարկ:

POS-տերմինալներ

Բանկն իր հաճախորդներին առաջարկում է պլաստիկ քարտերի սպասարկման ծառայություններ` առևտրային կետերում գործարքների էլեկտրոնային հաստատման սարքեր (POS-տերմինալ) տեղադրելու միջոցով, որոնք թույլ են տալիս անկանխիկ վճարման հնարավորություն առաջարկել գնորդներին: POS-տերմինալները լայնորեն կիրառվում են ռեստորաններում, հյուրանոցներում, առևտրի կենտրոններում, վաճառասրահներում, զվարճանքի համալիրներում, ակումբներում, խաղատներում, ինչպես նաև վաճառքի/սպասարկման այլ կետերում: Բանկի հաշվետերերի համար POS-տերմինալների տեղադրումը կատարվում է առավելագույնս սեղմ ժամկետներում:

Մեր POS-տերմինալները սպասարկում են ԱրՔա վճարահաշվարկային համակարգին անդամակցող պլաստիկ քարտերը (ԱրՔա քարտեր), ինչպես նաև միջազգային խոշորագույն վճարահաշվարկային համակարգերի վճարային քարտերը (MasterCard, Maestro, VISA, Visa Electron):

Սարքի տեղադրում 5,000 ՀՀ դրամ *
Ցածր շրջանառության տուգանք1 5,000 ՀՀ դրամ *
GPRS-ի տեղադրում 1,000 ՀՀ դրամ *
GPRS-ի սպասարկման ամսական վարձ 1,000 ՀՀ դրամ*
(գումարած օգտագործված բեռնվածության վճար)

1 Գանձվում է յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա ընթացքում: Կիրառվում է որպես ամսական տուգանք, եթե միջին ամսական շրջանառությունը եռամսյակի կտրվածքով պակաս է 300 000 ՀՀ դրամից

*Ներառյալ ԱԱՀ

Թարմացվել է` 01/04/2011 14:00