Վերականգնվող վարկային գիծը շրջանառու կապիտալի ֆինանսավորման գործիք է, որը տրամադրվում է առավելագույնը 3 տարի ժամկետով` ամենամյա վերանայումների պայմաններով: Հաճախորդներին թույլատրվում է հաստատված սահմանաչափի ներքո ստանալ վարկեր, որոնք հետագայում ենթակա են մարման մի քանի ամսական վճարումների միջոցով: Մարման ժամանակացույցը համաձայնեցվում է հաճախորդի հետ` հաշվի առնելու համար բիզնեսի առևտրային պարբերաշրջանի առանձնահատկությունները:
Վերականգնվող վարկային գծերը կարող են համակցվել այլ առևտրավարկային գործիքների հետ` ձևավորելով միասնական համատեղ սահմանաչափ, որը կարող է ներառել ներմուծման և արտահանման գործիքներ և վարկեր, բանկային երաշխիքների սահմանաչափեր, ինչպես նաև սովորական վարկային գիծ և օվերդրաֆտ, որոնք համատեղ և փոխլրացման սկզբունքով կօգտագործվեն միասնական գլխավոր սահմանաչափի ներքո: Առևտրի ֆինանսավորման գործիքներին և ծառայություններին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ Առևտրի ֆինանսավորման ծառայությունների բաժնում:
Վերականգնվող վարկային գծերի նկատմամբ կիրառվող տոկոսադրույքը սահմանվում է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի ՓՄՁ վարկավորման ծրագրի գումարելով հաստատուն տոկոսային մարժա, այնպես, որ արդյունքում տոկոսադրույքը կազմում է տարեկան 12%-18%` վարկավորման հիմնական ծրագրի դեպքում, և տարեկան 15%-24% ` ՓՄՁ վարկավորման ծրագրի դեպքում: