Ձեր աշխատանքային սեանսը սկսված չէ: Log on to Internet Banking Ինտերնետային բանկային համակարգ Icon: Not logged on

Օվերդրաֆտներ

Օվերդրաֆտը վարկառուին տալիս է ընթացիկ հաշվի բացասական մնացորդ ունենալու հնարավորություն: Այն նախատեսված է դրամական միջոցների կարճաժամկետ կարիքները հոգալու համար և ընկերությունների համար արագ ու հեշտ հնարավորություն է ստեղծում մրցունակ գնով ստանալու անհրաժեշտ դրամական միջոցները` անսպասելի կամ հավելյալ ծախսերի առաջացման դեպքում:

Այս գործիքը կատարյալ լուծում է այն բիզնեսների համար, որոնց անհրաժեշտ է ճկուն, կարճաժամկետ ֆինանսավորում: Օվերդրաֆտը ծածկում է բիզնեսի առօրյա գործառնությունների ընթացքում առաջացող դրամական հոսքերի պակասը և բարձրացնում է ընկերության դրամական հոսքերի կառավարման արդյունավետությունը, հատկապես, արտահայտված սեզոնայնություն ունեցող բիզնեսների դեպքում:

Օվերդրաֆտի կարճաժամկետ բնույթը թույլ է տալիս օպտիմալացնել տոկոսային ծախսերը, որոնք հաշվարկվում են միայն օգտագործված մասի նկատմամբ:

Օվերդրաֆտի սահմանաչափերը տրամադրվում են առավելագույնը 3 տարի ժամկետով և ենթակա են ամենամյա վերանայման: Տոկոսագումարը կուտակվում է միայն սահմանաչափի օգտագործված մասի նկատմամբ` օպտիմալացնելով փոխառու միջոցների արժեքը: Օվերդրաֆտների նկատմամբ կիրառվող տոկոսադրույքը սահմանվում է նույն սկզբունքով, ինչ վերականգնվող վարկային գծերի դեպքում:

Թարմացվել է` 29/09/2009 17:00