Կորպորատիվ վարկային քարտը հաճախորդին առաջարկվող արագ, հարմար և հուսալի գործիք է, որի միջոցով նա կարող է տարատեսակ վճարումներ կատարել ինտերնետի և POS-տերմինալների միջոցով, ինչպես նաև դրամ կանխիկացնել և կատարել փոխանցումներ մի քարտային հաշվից մեկ այլ քարտային հաշիվ:
Կորպորատիվ վարկային քարտերը կարող են օգտագործվել ընկերության սեփականատերերի և ղեկավարության, ինչպես նաև լիազորված այլ աշխատակիցների կողմից` տարբեր գործարար միջոցառումների հետ կապված վճարումներ կատարելու նպատակով. միևնույն ժամանակ սա հարմար եղանակ է նշված ծախսերը ընկերության հաշվապահությունում անմիջապես արտացոլելու համար:
Առևտրավարկային հաճախորդներին առաջարկվող կորպորատիվ վարկային քարտերի սահմանաչափերը կազմում են 50,000 ՀՀ դրամից մինչև 6,000,000 ՀՀ դրամ` առանց ապահովման քարտերի դեպքում և 1,000,000 ՀՀ դրամից մինչև 20,000,000 ՀՀ դրամ` ապահովում ունեցող վարկային քարտերի դեպքում: Կորպորատիվ վարկային քարտերը տրամադրվում են առավելագույնը 3 տարի ժամկետով` տարեկան վերանայումների պայմանով:
Կորպորատիվ վարկային քարտերի նկատմամբ կիրառվում են վարկային քարտերի ընդհանուր պայմանները: Ի լրումն դրան, քարտապաններից կգանձվի նաև տարեկան սպասարկման վճար`
Կրեդիտ քարտերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այստեղ.