
Կապիտալ ներդրումների վարկերՆշված վարկերը տրամադրվում են կապիտալ ներդրումներ կատարելու նպատակով և մինչև 5 տարի ժամկետով: Այս ֆինանսավորումը ընկերությունների կողմից ուղղվում է հիմնական միջոցների ձեռք բերմանը, կառուցմանը կամ զարգացմանը: |
Վերականգնվող վարկային գիծՎերականգնվող վարկային գիծը շրջանառու կապիտալի ֆինանսավորման գործիք է, որը տրամադրվում է առավելագույնը 3 տարի ժամկետով` ամենամյա վերանայումների պայմաններով: |
|
ՕվերդրաֆտներՕվերդրաֆտը վարկառուին տալիս է ընթացիկ հաշվի բացասական մնացորդ ունենալու հնարավորություն: Այն նախատեսված է դրամական միջոցների կարճաժամկետ կարիքները հոգալու համար և ընկերությունների համար արագ ու հեշտ հնարավորություն է ստեղծում մրցունակ գնով ստանալու անհրաժեշտ դրամական միջոցները` անսպասելի կամ հավելյալ ծախսերի առաջացման դեպքում: |
Կորպորատիվ կրեդիտ քարտերԿորպորատիվ վարկային քարտը հաճախորդին առաջարկվող արագ, հարմար և հուսալի գործիք է, որի միջոցով նա կարող է տարատեսակ վճարումներ կատարել ինտերնետի և POS-տերմինալների միջոցով, ինչպես նաև դրամ կանխիկացնել և կատարել փոխանցումներ մի քարտային հաշվից մեկ այլ քարտային հաշիվ: |
|
Արտարժութային գործարքներՄեր բանկի բազմամյա փորձն ու ռեսուրսները հնարավորություն են տալիս մեր առևտրավարկային հաճախորդներին առաջարկել արտարժութային շուկայի հետ կապված ծառայություններ, ինչպես նաև արտարժույթի փոխարժեքի տատանումներից ծագող ու բիզնեսի վրա բացասաբար անդրադարձող ռիսկերի կառավարում: Ներկայումս մենք առևտրավարկային հաճախորդներին առաջարկում ենք սփոթ և ֆորվարդ գործարքներ` հիմնական արտարժույթներով, ՀՀ դրամով, ինչպես նաև այդ արժույթների բոլոր համակցություններով: |
Առևտրի ֆինանսավորման ծառայություններՄենք առևտրի ֆինանսավորման ծառայությունների լայն տեսականի ենք առաջարկում միջազային առևտրում ներրավված բիզնեսներին` ներառյալ առևտրի ֆինանսավորման կարճաժամկետ վարկեր, որոնք հարմարեցված են առևտրային ործարքների պայմաններին, ինչպես նաև ֆինանսական ործիքների լայն տեսականի, մասնավորապես, փաստաթղթային ակրեդիտիվներ, ինկասոներ, բանկային երաշխիքների տարբեր տեսակներ և այլն: |
|
Ընդհանուր բանկային ծառայություններԷյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի կողմից իր առևտրավարկային հաճախորդներին առաջարկվող այլ ծառայությունների հետ կարող եք ծանոթանալ այստեղ. |
||
|
Կազմակերպության ընթացիկ և ավանդային հաշիվներ |
Կանխիկի հավաքագրման ծառայություններ |
|