Փոքր և միկրո վարկավորման (ՓՄՁ վարկավորման) ծրագրի ներքո տրամադրվում են մինչև 60 մլն ՀՀ դրամ գումարի առևտրավարկային գործիքներ և առևտրի ֆինանսավորման ծառայություններ: ՓՄՁ վարկավորման ծրագրի ներքո տրամադրվում են առևտրավարկային ծառայությունների բոլոր տեսակները` վարկերի տրամադրման պարզեցված գործընթացի միջոցով: Եթե հաճախորդին տրամադրվող գործիքների (ծառայությունների) ընդհանուր սահմանաչափը գերազանցում է 60 մլն ՀՀ դրամը, ֆինանսավորման հետագա դիմումները կդիտարկվեն վարկավորման հիմնական ծրագրի ներքո: Առևտրավարկային գործիքները և ծառայությունները տրամադրվում են ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և եվրոյով: Վարկի գումարը տրամադրվում է անկանխիկ` մուտքագրելով համապատասխան ընթացիկ հաշվին կամ, օվերդրաֆտի դեպքում, վարկառուի ընթացիկ հաշվի բացասական մնացորդ թույլատրելու միջոցով:
ՓՄՁ վարկավորման ծրագրի ներքո ֆինանսավորում կարող են ստանալ Հայաստանի Հանրապետությունում գրանցված ընկերությունները և անհատ ձեռնարկատերերը: Սահմանափակ դեպքերում բանկը կարող է առևտրավարկային գործիքներ առաջարկել ոչ-ռեզիդենտ տնտեսվարող սուբյեկտներին և պետական մասնակցություն ունեցող ընկերություններին: Նախընտրելի է, որպեսզի տնտեսվարող սուբյեկտն ունենա առնվազն 1 տարվա անընդմեջ գործունեության պատմություն: Բանկի ՓՄՁ վարկավորման գործող ծրագրի համաձայն` Բանկը խրախուսում է միջազգային առևտրի (արտահանում/ներմուծում), արտադրության և ծառայությունների, իրացման, ինչպես նաև ապրանքների մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտում ներգրավված բիզնեսների վարկավորումը:
Փոքր և միկրո վարկավորման ծրագրի ներքո ծառայությունների տրամադրման մասին որոշումը Բանկը կայացնում է իր հայեցողությամբ`մի շարք գործոնների ամբողջության հիման վրա, ներառյալ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ում և/կամ այլ ֆինանսական հաստատություն(ներ)ում հաճախորդի հաշիվների շարժը, պոտենցիալ վարկառուի ֆինանսական և գործառնական վիճակը, գործունեության կանխատեսումները, վարկային պատմությունը, գրավի (ապահովման միջոցների) որակը և այլ գործոններ:
Վարկավորման մասին որոշման կայացման առավելագույն ժամկետն է` 15 աշխատանքային օր` վարկային դիմումի հետ կապված բանկի կողմից պահանջվող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկատվությունը ստանալուց հետո:
Որոշ դեպքերում, հաշվի առնելով գործարքի առանձնահատկությունները, հնարավոր է վարկավորման մասին որոշման կայացման առավել երկար ժամկետ:
Վարկային հայտ ներկայացնողին որոշման մասին կտեղեկացվի համապատասխան որոշման կայացման օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:
Վարկը վարկառուին տրամադրվում է համապատասխան վարկային նամակը բանկին ներկայացնելու հաջորդ աշխատանքային օրը` պայմանով, որ վարկի հետ առնչվող բոլոր պայմանագրերը կնքված են, ապահովման միջոցների հետ կապված բոլոր փաստաթղթերը ավարտուն փուլում են, և, անհրաժեշտության դեպքում, պայմանագրերը նոտարապես վավերացված են, և գրանցվել են համապատասխան պետական մարմինների կողմից:
Փոքր և միկրո վարկավորման ծրագրի ներքո տրամադրվող գործիքների նկատմամբ կիրառվող տոկոսադրույքը սահմանվում է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի հաշվարկային տոկոսադրույքին գումարելով հաստատուն տոկոսային մարժա, այնպես, որ արդյունքում տոկոսադրույքը կազմում է տարեկան 15%-24%: Անհրաժեշտ է նշել, որ դրամական միջոցների գրավով կամ առաջնակարգ բանկի երաշխիքով ապահովված գործիքների դեպքում էֆեկտիվ տոկոսադրույքը կարող է սահմանվել ավելի ցածր մակարդակի վրա:
Արտարժույթով տրամադրված առևտրավարկային գործիքների մարման գումարը կարող է փոփոխվել` կապված արտարժույթի փոխարժեքի տատանումներից:
Տոկոսագումարը հաշվարկվում է օրական` վարկի մայր գումարի փաստացի մնացորդի նկատմամբ` վարկի արժույթով: Տոկոսագումարի հաշվարկի համար հիմք է ընդունվում 360 օր օրացուցային տարին: Տոկոսագումարի հաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևի միջոցով.

որտեղ`
I = կուտակված տոկոսագումարն է,
n = օրերի քանակն է,
r = տարեկան պայմանագրային տոկոսադրույքը,
Oi = վարկի մայր գումարի մնացորդը i-րդ օրվա վերջին:
Տոկոսագումարների մարումը կատարվում է ամսական:
Վարկի մայր գումարը հիմնականում ենթակա է մարման հավասար ամսական վճարներով, սակայն հնարավոր է նաև վճարման առավել ճկուն ժամանակացույց և/կամ մարումների այլ հաճախականություն` հաշվի առնելով յուրաքանչյուր վարկառուի բիզնեսի առանձնահատկությունները և դրամական հոսքերի սեզոնայնությունը:
Վարկավորման հիմնական ծրագրի ներքո Բանկը սովորաբար գանձում է հետևյալ վճարները.
Տրամադրման միանվագ վճար` տրամադրվող գումարի 1% չափով, բայց ոչ պակաս, քան 50,000 ՀՀ դրամը` վարկերի և առևտրի ֆինանսավորման ծառայությունների դեպքում և 35,000 ՀՀ դրամը` կորպորատիվ վարկային քարտերի դեպքում:
Թերօգտագործման տուգանք. եթե տրամադրված սահմանաչափի փաստացի օգտագործման մակարդակը ցածր է պայմանագրում սահմանված նվազագույն պահանջվող մակարդակից (սովորաբար` սահմանաչափի 80%-ը), հաճախորդից գանձվում է թերօգտագործման տուգանք` թերօգտագործված մասի նկատմամբ կիրառելով տվյալ գործիքի տոկոսադրույքը: Հակառակ դեպքում, կարող է գանձվել տուգանք (սովորաբար, տարեկան 2%-ի չափ)` սահմանաչափի ընդհանուր չօգտագործված մասի նկատմամբ:
Վաղաժամկետ մարման դեպքում գանձվող տուգանք. բանկային ծառայության պայմանագրով սահմանված ժամկետից (սովորաբար 6 ամիս) վաղ վարկի ամբողջ գումարը մարելու դեպքում գանձվում է տուգանք` տվյալ ժամանակահատվածում չստացված տոկոսագումարի 50%-ի չափով:
Վարկի մարումը ժամանակին չկատարելու դեպքում գանձվող տուգանք. վարկի մայր գումարի կամ տոկոսի մարումը 5 բանկային օր ուշացնելու դեպքում գանձվում է տուգանք` վարկի սկզբնական գումարի 1%-ի չափով (առնվազն 50,000 ՀՀ դրամ) յուրաքանչյուր նման դեպքի համար: Պայմանագիրը կնքելուց հետո յուրաքանչյուր 12-ամսյա ժամկետում նման ժամկետանց 5 դեպքերի համար կգանձվի 250,000 ՀՀ դրամ տուգանք: Ամսվա վերջին աշխատանքային օրվա դրությամբ ժամկետանց պարտավորություն ունեցող հաճախորդների նկատմամբ կգանձվի լրացուցիչ 50,000 ՀՀ դրամի չափով տուգանք:
Տուգանային տոկոսադրույք. Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի հաշվարկային տոկոսադրույքին գումարած 25%:
Պարտադիր նախապայմանների խախտման դեպքում գանձվող տուգանք. Բանկային ծառայությունների տրամադրման պայմանագրում սահմանված պարտադիր նախապայմանները (առանց բանկին նախապես տեղեկացնելու) խախտելու յուրաքանչյուր դեպքի համար հաճախորդից կգանձվի վարկի սկզբնական գումարի մինչև 1 % չափով (առնվազն 50,000 ՀՀ դրամ) տուգանք:
Զգուշացում` տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամկետին չկատարելու դեպքում այդ մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:
Մեր բանկի կողմից առաջարկվող առևտրավարկային գործիքների և առևտրի ֆինանսավորման ծառայությունների դիմաց հաճախորդները պետք է տրամադրեն համապատասխան ապահովման միջոցներ: Ապահովման միջոցի առկայությունը վարկի տրամադրման մասին որոշում կայացնելիս առաջնային գործոն չի համարվում, բայց այնուամենայնիվ պատշաճ ապահովվածությունը պարտադիր պայման է: Որպես վարկի կամ ֆինանսական այլ ծառայության ապահովման առաջնային միջոց` բանկի համար ընդունելի է հետևյալը.
Ապահովման առաջնային միջոցներից բացի Բանկը կարող է նաև ընդունել ապահովման լրացուցիչ միջոցներ` տրանսպորտային միջոցների, սարքավորումների, ինչպես նաև ապրանքանյութական պաշարների գրավի տեսքով: Առևտրավարկային գործիքներն ու ծառայությունները սովորաբար ապահովված են լինում նաև ընկերության սեփականատերերի անձնական երաշխավորություններով:
Վարկի (ֆինանսական գործիքի) ապահովման միջոցների և վարկի (ֆինանսական գործիքի) գումարի միջև հարաբերակցության ընդունելի մակարդակը որոշվում է` հաշվի առնելով հաճախորդի վարկային պատմությունը, տրամադրվող վարկային ծառայության/ֆինանսավորման գործիքի գումարը, անկախ աուդիտորական կազմակերպության եզրակացությամբ ուղեկցվող ֆինանսական հաշվետվությունների առկայությունը, ինչպես նաև առաջարկվող ապահովության միջոցի իրացվելիության մակարդակը: Ընդհանուր առմամբ, վարկի ապահովություն հանդիսացող անշարժ գույքի գնահատված արժեքի և վարկի գումարի միջև հարաբերակցության գործակիցը, որպես կանոն, չպետք է պակաս լինի 1.5-ից, սակայն Բանկն իր հայեցողությամբ կարող է սահմանել նշված գործակցի ավելի բարձր մակարդակ:
Բանկին գրավադրված գույքը պետք է գնահատվի Բանկի հետ համագործակցող անկախ գնահատողներից որևէ մեկի կողմից: Գույքի գնահատման արժեքը կազմում է`10,000 ՀՀԴ– 300,000 ՀՀԴ: Որոշ դեպքերում գնահատման արժեքը կարող է գերազանցել նշված միջակայքը` պայմանավորված գնահատվող գույքի առանձնահատկություններով:
ՓՄՁ վարկավորման ծրագրի ներքո ապահովագրությունը պարտադիր է միայն տրանսպորտային միջոցների գրավի դեպքում, որոնք պետք է ապահովագրվեն Բանկի հետ համագործակցող ապահովագրական ընկերություններից որևէ մեկի կողմից: Ապահովագրության սակագինը կազմում է գրավի արժեքի 1.35%-3%` տվյալ տրանսպորտային միջոցի տեսակին համապատասխան: Ապահովագրական ընկերությունների կողմից առաջարկվող սակագները կարող են տարբերվել նշված միջակայքից` կախված ապահովագրվող օբյեկտի առանձնահատկություններից, ապահովագրական ծածկույթի բնույթից, ինչպես նաև պայմանավորված շուկայի ընդհանուր զարգացումներով:
Հաճախորդի կողմից համապատասխան պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները խախտելու դեպքում Բանկն իրավունք ունի բավարարում ստանալ հաճախորդի կողմից տրամադրված ապահովման միջոցների հաշվին:
Վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել վարկառուի այլ գույքի հաշվին` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: