Վարկավորման հիմնական ծրագրի ներքո տրամադրվում են 60 մլն ՀՀ դրամ գումարը գերազանցող առևտրավարկային գործիքներ և առևտրի ֆինանսավորման ծառայություններ` մինչև գործող օրենսդրությամբ սահմանված մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն սահմանաչափը: Վարկավորման հիմնական ծրագրի ներքո տրամադրվում են առևտրավարկային ծառայությունների բոլոր տեսակները` հաճախորդի բիզնեսի ֆինանսական և գործառնական ամբողջական վերլուծության հիման վրա: Առևտրավարկային գործիքները և ծառայությունները տրամադրվում են ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և եվրոյով: Վարկի գումարը տրամադրվում է անկանխիկ` մուտքագրելով համապատասխան ընթացիկ հաշվին կամ, օվերդրաֆտի դեպքում, վարկառուի ընթացիկ հաշվի բացասական մնացորդ թույլատրելու միջոցով:
Վարկավորման հիմնական ծրագրի ներքո ֆինանսավորում կարող են ստանալ Հայաստանի Հանրապետությունում գրանցված ընկերությունները և անհատ ձեռնարկատերերը: Սահմանափակ դեպքերում Բանկը կարող է առևտրավարկային գործիքներ առաջարկել ոչ-ռեզիդենտ տնտեսվարող սուբյեկտներին և պետական մասնակցություն ունեցող ընկերություններին: Նախընտրելի է, որպեսզի տնտեսվարող սուբյեկտն ունենա առնվազն 1 տարվա անընդմեջ գործունեության պատմություն: Վարկավորման գործող կարգի համաձայն` Բանկը խրախուսում է միջազգային առևտրի (արտահանում/ներմուծում), արտադրության և ծառայությունների, իրացման, ինչպես նաև ապրանքների մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտում ներգրավված բիզնեսների վարկավորումը:
Վարկավորման հիմնական ծրագրի ներքո ծառայությունների տրամադրման մասին որոշումը Բանկը կայացնում է իր հայեցողությամբ`մի շարք գործոնների ամբողջության հիման վրա, ներառյալ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ում և/կամ այլ ֆինանսական հաստատություն(ներ)ում հաճախորդի հաշիվների շարժը, պոտենցիալ վարկառուի ֆինանսական և գործառնական վիճակը, գործունեության կանխատեսումները, վարկային պատմությունը, գրավի (ապահովման միջոցների) որակը և այլ գործոններ:
Վարկավորման մասին որոշման կայացման առավելագույն ժամկետն է` 15 աշխատանքային օր` վարկային դիմումի հետ կապված բանկի կողմից պահանջվող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկատվությունը ստանալուց հետո:
Որոշ դեպքերում, հաշվի առնելով գործարքի առանձնահատկությունները, հնարավոր է վարկավորման մասին որոշման կայացման առավել երկար ժամկետ:
Վարկային հայտ ներկայացնողին որոշման մաuին կտեղեկացվի համապատասխան որոշման կայացման օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:
Վարկը վարկառուին տրամադրվում է համապատասխան վարկային նամակը բանկին ներկայացնելու հաջորդ աշխատանքային օրը` պայմանով, որ վարկի հետ առնչվող բոլոր պայմանագրերը կնքված են, ապահովման միջոցների հետ կապված բոլոր փաստաթղթերը ավարտուն փուլում են, և, անհրաժեշտության դեպքում, պայմանագրերը նոտարապես վավերացված են, և գրանցվել են համապատասխան պետական մարմինների կողմից:
Վարկավորման հիմնական ծրագրի ներքո տրամադրվող գործիքների նկատմամբ կիրառվող տոկոսադրույքը սահմանվում է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի հաշվարկային տոկոսադրույքին ումարելով հաստատուն տոկոսային մարժա, այնպես, որ արդյունքում տոկոսադրույքը կազմում է տարեկան 12%-18%: Անհրաժեշտ է նշել, որ դրամական միջոցների գրավով կամ առաջնակարգ բանկի երաշխիքով ապահովված գործիքների դեպքում էֆեկտիվ տոկոսադրույքը կարող է սահմանվել ավելի ցածր մակարդակի վրա:
Արտարժույթով տրամադրված առևտրավարկային գործիքների մարման գումարը կարող է փոփոխվել` կապված արտարժույթի փոխարժեքի տատանումներից:
Տոկոսագումարը հաշվարկվում է օրական` վարկի մայր գումարի փաստացի մնացորդի նկատմամբ, վարկի արժույթով: Տոկոսագումարի հաշվարկի համար հիմք է ընդունվում 360 օր օրացուցային տարին: Տոկոսագումարի հաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևի միջոցով.

որտեղ`
I = կուտակված տոկոսագումարն է,
n = օրերի քանակն է,
r = տարեկան պայմանագրային տոկոսադրույքը,
Oi = վարկի մայր գումարի մնացորդը i-րդ օրվա վերջին:
Տոկոսագումարների մարումը կատարվում է ամսական:
Վարկի մայր գումարը հիմնականում ենթակա է մարման հավասար ամսական վճարներով, սակայն հնարավոր է նաև վճարման առավել ճկուն ժամանակացույց և/կամ մարումների այլ հաճախականություն` հաշվի առնելով յուրաքանչյուր վարկառուի բիզնեսի առանձնահատկությունները և դրամական հոսքերի սեզոնայնությունը:
Վարկավորման հիմնական ծրագրի ներքո Բանկը սովորաբար գանձում է հետևյալ վճարները.
Տրամադրման միանվագ վճար` տրամադրվող գումարի 0.5% չափով:
Վերանայման/փոփոխման տարեկան վճար. 370,000 ՀՀ դրամ,
Թերօգտագործման տուգանք. եթե տրամադրված սահմանաչափի փաստացի օգտագործման մակարդակը ցածր է պայմանագրում սահմանված նվազագույն պահանջվող մակարդակից (սովորաբար` սահմանաչափի 80%-ը), հաճախորդից գանձվում է թերօգտագործման տուգանք` թերօգտագործված մասի նկատկամբ կիրառելով տվյալ գործիքի տոկոսադրույքը: Հակառակ դեպքում, կարող է գանձվել տուգանք (սովորաբար, տարեկան 2%-ի չափ)` սահմանաչափի ընդհանուր չօգտագործված մասի նկատմամբ:
Վաղաժամկետ մարման դեպքում գանձվող տուգանք. բանկային ծառայության պայմանագրով սահմանված ժամկետից (սովորաբար 6 ամիս) վաղ վարկի ամբողջ գումարը մարելու դեպքում գանձվում է տուգանք` տվյալ ժամանակահատվածում չստացված տոկոսագումարի 50%-ի չափով:
Վարկի մարումը ժամանակին չկատարելու դեպքում գանձվող տուգանք. վարկի մայր գումարի կամ տոկոսի մարումը 5 բանկային օր ուշացնելու դեպքում գանձվում է տուգանք` 250,000 ՀՀ դրամի չափով յուրաքանչյուր նման դեպքի համար:
Տուգանային տոկոսադրույք – Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի հաշվարկային տոկոսադրույքին գումարած 25%:
Պարտադիր նախապայմանների խախտման դեպքում գանձվող տուգանք. Բանկային ծառայությունների տրամադրման պայմանագրում սահմանված դեպքերում հաճախորդից կարող է գանձվել բանկի պարտադիր նախապայմանները խախտելու համար տուգանք
Զգուշացում` տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամկետին չկատարելու դեպքում այդ մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:
Մեր բանկի կողմից առաջարկվող առևտրավարկային գործիքների և առևտրի ֆինանսավորման ծառայությունների դիմաց հաճախորդները պետք է տրամադրեն համապատասխան ապահովման միջոցներ: Ապահովման միջոցի առկայությունը վարկի տրամադրման մասին որոշում կայացնելիս առաջնային գործոն չի համարվում, բայց այնուամենայնիվ պատշաճ ապահովվածությունը պարտադիր պայման է: Որպես վարկի կամ ֆինանսական այլ ծառայության ապահովման առաջնային միջոց` բանկի համար ընդունելի է հետևյալը.
Ապահովման առաջնային միջոցներից բացի Բանկը կարող է նաև ընդունել ապահովման լրացուցիչ միջոցներ` տրանսպորտային միջոցների, սարքավորումների, ինչպես նաև ապրանքանյութական պաշարների գրավի տեսքով: Առևտրավարկային գործիքներն ու ծառայությունները սովորաբար ապահովված են լինում նաև ընկերության սեփականատերերի անձնական երաշխավորություններով:
Վարկի (ֆինանսական գործիքի) ապահովման միջոցների և վարկի (ֆինանսական գործիքի) գումարի միջև հարաբերակցության ընդունելի մակարդակը որոշվում է` հաշվի առնելով հաճախորդի վարկային պատմությունը, տրամադրվող վարկային ծառայության/ֆինանսավորման գործիքի գումարը, անկախ աուդիտորական կազմակերպության եզրակացությամբ ուղեկցվող ֆինանսական հաշվետվությունների առկայությունը, ինչպես նաև առաջարկվող ապահովության միջոցի իրացվելիության մակարդակը: Ընդհանուր առմամբ, վարկի ապահովություն հանդիսացող անշարժ գույքի գնահատված արժեքի և վարկի գումարի միջև հարաբերակցության գործակիցը, որպես կանոն, չպետք է պակաս լինի 1.5-ից, սակայն Բանկն իր հայեցողությամբ կարող է սահմանել նշված գործակցի ավելի բարձր մակարդակ:
Բանկին գրավադրված գույքը պետք է գնահատվի Բանկի հետ համագործակցող անկախ գնահատողներից որևէ մեկի կողմից: Գույքի գնահատման արժեքը կազմում է`10,000 ՀՀԴ– 300,000 դրամ: Որոշ դեպքերում գնահատման արժեքը կարող է գերազանցել նշված միջակայքը` պայմանավորված գնահատվող գույքի առանձնահատկություններով:
Գրավի առարկաները պետք է Բանկի պահանջով ապահովագրվեն Բանկի հետ համագործակցող ապահովագրական ընկերություններից որևէ մեկի կողմից: Ապահովագրության սակագները կազմում են գրավի արժեքի 0.1%-3%` կախված գրավի առարկայի տեսակից: Ապահովագրական ընկերությունների կողմից առաջարկվող սակագները կարող են տարբերվել նշված միջակայքից` կախված ապահովագրվող օբյեկտի առանձնահատկություններից, ապահովագրական ծածկույթի բնույթից, ինչպես նաև շուկայի ընդհանուր զարգացումներով պայմանավորված:
Հաճախորդի կողմից համապատասխան պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները խախտելու դեպքում Բանկն իրավունք ունի բավարարում ստանալ հաճախորդի կողմից տրամադրված ապահովման միջոցների հաշվին:
Վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել վարկառուի այլ գույքի հաշվին` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: