
ՓՄՁ վարկավորման ծրագիրՓոքր և միկրո վարկավորման (ՓՄՁ վարկավորման) ծրագրի ներքո տրամադրվում են մինչև 60 մլն ՀՀ դրամ գումարի առևտրավարկային գործիքներ և առևտրի ֆինանսավորման ծառայություններ: ՓՄՁ վարկավորման ծրագրի ներքո տրամադրվում են առևտրավարկային ծառայությունների բոլոր տեսակները` վարկերի տրամադրման պարզեցված գործընթացի միջոցով: Եթե հաճախորդին տրամադրվող գործիքների (ծառայությունների) ընդհանուր սահմանաչափը գերազանցում է 60 մլն ՀՀ դրամը, ֆինանսավորման հետագա դիմումները կդիտարկվեն վարկավորման հիմնական ծրագրի ներքո: Առևտրավարկային գործիքները և ծառայությունները տրամադրվում են ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և եվրոյով: |
Վարկավորման հիմնական ծրագիրՎարկավորման հիմնական ծրագրի ներքո տրամադրվում են 60 մլն ՀՀ դրամ գումարը գերազանցող առևտրավարկային գործիքներ և առևտրի ֆինանսավորման ծառայություններ` մինչև գործող օրենսդրությամբ սահմանված մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն սահմանաչափը: Վարկավորման հիմնական ծրագրի ներքո տրամադրվում են առևտրավարկային ծառայությունների բոլոր տեսակները` հաճախորդի բիզնեսի ֆինանսական և գործառնական ամբողջական վերլուծության հիման վրա: Առևտրավարկային գործիքները և ծառայությունները տրամադրվում են ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և եվրոյով: |