| ՀՀ դրամ ( ուժի մեջ է 1 Ապրիլի, 2009) | 10.5% |
| ԱՄՆ դոլար ( ուժի մեջ է 10 Նոյեմբերի, 2008) | 8.75% |
| Եվրո ( ուժի մեջ է 22 Ապրիլի, 2009) | 7.00% |
ՀՀ դրամով Հաշվարկային դրույքը հավասար է` ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված Վերաֆինանսավորման (Ռեպո) տոկոսադրույքին գումարած ֆիքսված մարժա: Ռեպո տոկոսադրույքը մշտապես հրապարակվում է ՀՀ կենտրոնական բանկի ինտերնետային էջում.http://www.cba.am
ՀՀ դրամով հաշվարկային դրույքը ենթակա է փոփոխման` Ռեպո տոկոսադրույքի տարեկան 2%-ով տատանման դեպքում (բարձրացման կամ նվազման)` սկսած Բանկի կողմից ՀՀ դրամով հաշվարկային դրույքի վերջին վերանայման օրվանից: Ռեպո տոկոսադրույքի մինչև տարեկան 2%-ով տատանման դեպքում`Բանկը իր հայեցողությամբ իրավունք ունի փոփոխել ՀՀ դրամով հաշվարկային դրույքը: Ռեպո տոկոսադրույքին գումարվող ֆիքսված մարժան կարող է ցանկացած ժամանակ փոփոխվել Բանկի հայեցողությամբ` տեղական կամ միջազգային շուկայի փոփոխությունները արտացոլելու նպատակով:
ՀՀ դրամով հաշվարկային դրույքի վերջին վերանայման օրը` 18 փետրվարի 2009թ.
Ուժի մեջ է`
1 ապրիլի, 2009
ԱՄՆ դոլարով հաշվարկային դրույքը հավասար է` ԱՄՆ Ֆեդերալ Ռեզերվի (ԱՄՆ Կենրոնական բանկի) կողմից սահմանվող տոկոսադրույքին գումարած ֆիքսված մարժա: Ֆեդերալ Ռեզերվի տոկոսադրույքը մշտապես հրապարակվում է Ֆեդերալ Ռեզերվի ինտերնետային էջում. http://www.federalreserve.gov/fomc/fundsrate.htm
ԱՄՆ դոլարով հաշվարկային դրույքը ենթակա է փոփոխման` ԱՄՆ Ֆեդերալ Ռեզերվի տոկոսադրույքի տարեկան 2%-ով տատանման դեպքում (բարձրացման կամ նվազման)` սկսած Բանկի կողմից ԱՄՆ դոլարով հաշվարկային դրույքի վերջին վերանայման օրվանից: ԱՄՆ Ֆեդերալ Ռեզերվի տոկոսադրույքի մինչև տարեկան 2%-ով տատանման դեպքում`Բանկը իր հայեցողությամբ իրավունք ունի փոփոխել ԱՄՆ դոլարով հաշվարկային դրույքը: Ֆեդերալ Ռեզերվի տոկոսադրույքին գումարվող ֆիքսված մարժան կարող է ցանկացած ժամանակ փոփոխվել Բանկի հայեցողությամբ` տեղական կամ միջազգային շուկայի փոփոխությունները արտացոլելու նպատակով:
ԱՄՆ դոլարով հաշվարկային դրույքի վերջին վերանայման օրը` 30 սեպտեմբերի, 2008թ.
Ուժի մեջ է`
10 նոյեմբերի, 2008թ.
Եվրոյով հաշվարկային դրույքը հավասար է` Եվրոպական Կենրոնական բանկի կողմից սահմանվող վերաֆինանսավորման տոկոսադրույքին գումարած ֆիքսված մարժա: Եվրոպական Կենրոնական բանկի կողմից սահմանվող վերաֆինանսավորման տոկոսադրույքը մշտապես հրապարակվում է Եվրոպական Կենրոնական բանկի ինտերնետային էջում. http://www.ecb.europa.eu/stats/monetary/rates/html/index.en.html
Եվրոյով հաշվարկային դրույքը ենթակա է փոփոխման` Եվրոպական Կենրոնական բանկի կողմից սահմանվող վերաֆինանսավորման տոկոսադրույքի տարեկան 2%-ով տատանման դեպքում (բարձրացման կամ նվազման)` սկսած Բանկի կողմից Եվրոյով հաշվարկային դրույքի վերջին վերանայման օրվանից: Եվրոպական Կենրոնական բանկի կողմից սահմանվող վերաֆինանսավորման տոկոսադրույքի մինչև տարեկան 2%-ով տատանման դեպքում`Բանկն իր հայեցողությամբ իրավունք ունի փոփոխել Եվրոյով հաշվարկային դրույքը: Եվրոպական Կենրոնական բանկի կողմից սահմանվող վերաֆինանսավորման տոկոսադրույքին գումարվող ֆիքսված մարժան կարող է ցանկացած ժամանակ փոփոխվել Բանկի հայեցողությամբ` տեղական կամ միջազգային շուկայի փոփոխությունները արտացոլելու նպատակով:
Եվրոյով հաշվարկային դրույքի վերջին վերանայման օրը` 21 ապրիլի 2009թ.
Ուժի մեջ է`
22 ապրիլի 2009թ.
Ուժի մեջ է` 01 ապրիլի 2009թ.
2009 թվականի փետրվարի 18-ին Հայաստանյան շուկայում առկա իրավիճակի մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն որոշում է կայացրել կիրառել ՀՀ դրամով հաշվարկային դրույքը վերանայելու իր իրավունքը:
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն որոշում է կայացրել կիրառել ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված Ռեպո տոկոսադրույքի նկատմամբ ֆիքսված մարժան փոփոխելու իր իրավունքը` հիմք ընդունելով հետևյալ գործոնները.
Վերը նշված նկատառումներով, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն որոշում է կայացրել ՀՀ դրամով հաշվարկային դրույքը բարձրացնել տարեկան 1.25%-ով` Ռեպո տոկոսադրույքի նկատմամբ ֆիքսված մարժան ավելացնելով մինչև տարեկան 3.75%-ով, և նվազեցնելով ՀՀ դրամով հաշվարկային դրույքի հաշվարկում Ռեպո տոկոսադրույքը` մինչև տարեկան 6.75%:
Հետևաբար` ՀՀ դրամով հաշվարկային դրույքը 2009թ. ապրիլի 1-ից կսահմանվի տարեկան 10.50 %-ի չափով:
Թարմացվել է` 26/04/2011 14:00