Էյչ-Էս-Բի-Սի-ն գիտակցում է, որ բարեկեցիկ հասարակությունը չափազանց կարևոր է բանկի ապագա հաջողության համար: Այդ իսկ պատճառով տեղական համայնքներին ուղղված ներդրումները մենք կենտրոնացնում ենք կրթության և շրջակա միջավայրի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ` քանի որ դրանք են համայնքների զարգացման հիմնաքարերը: Մեր նպատակն է ընդհանուր նվիրատվությունների մոտ 75%-ը հատկացնել այս երկու բնագավառներին:
2009թ.-ի ընթացքում Էյչ-Էս-Բի-Սի-ն ամբողջ աշխարհում համայնքների զարգացմանն ուղղել է 108 միլիոն ԱՄՆ դոլար:
Մեր մոտեցումը տարբերվում է ուղղակի գումար տրամադրելուց և հեռանալուց: Մենք համագործակցում ենք բարձրակարգ և համաշխարհային ճանաչմամբ այնպիսի բարեգործական կազմակերպությունների հետ, որոնց ներդրած ջանքերն այդ ոլորտում իրականում փոխում են աշխարհի դեմքը և մենք մասնակցում ենք նաև բարեգործական ֆոնդերի տնօրինման որոշումների կայացմանը: Մենք խրախուսում ենք մեր աշխատակիցների ներգրավվածությունը հանրային կյանքում և վստահ ենք, որ դա խթանում է մեր աշխատակիցների մոտիվացիան:
7 Սեպտեմբեր 2010 - «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»ը և «ԱՅԱՍ»-ը նշեցին «Նաիրի» նավակի տարեդարձը