12 ապրիլ, 2012
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը» այսօրվանից հաճախորդներին է ներկայացնում իր նոր` HSBC PLUS փաթեթը: Սա բանկային ծառայությունների համապարփակ մի փաթեթ է` ուղղված առնվազն 400 հազար ՀՀ դրամ ամսական զուտ եկամուտ կամ 4 միլիոն ՀՀ դրամ առկա միջին դրական մնացորդ ունեցող հաճախորդներին:
Ամսական ֆիքսված վճարի դիմաց HSBC PLUS հաճախորդը օգտվում է բանկային ծառայությունների մի ամբողջ փաթեթից, որն ուղղված է հոգալու նրա բոլոր ֆինանսական կարիքները: PLUS փաթեթը ներառում է ընթացիկ հաշվի անվճար բացում և բանկոմատային քարտի տրամադրում, ՄաստերՔարտ Պլատինում` իր անվճար Միջազգային Կոնսիերժ ծառայությամբ, ինչպես նաև ինտերնետային և հեռախոսային բանկային ծառայությունների անվճար գրանցում և օգտագործում: Հաճախորդը կարող է նաև ընտանիքի անդամների համար հավելյալ բանկոմատային և ՄաստերՔարտ Պլատինում քարտեր ստանալ, ինչպես նաև օգտվել արտոնյալ պայմաններով ժամկետային ավանդներից, վարկերից և այլ առավելություններից:
«HSBC Status ծառայության հաջողությունից հետո, որն ուղղված էր 20 միլիոն ՀՀ դրամ առկա միջին դրական մնացորդ ունեցող հաճախորդներին, HSBC PLUS-ը շուկայում Էյչ-Էս-Բի-Սի-ի կողմից ներկայացվող երկրորդ փաթեթն է: HSBC PLUS փաթեթը ևս մեկ քայլ է հաճախորդների կարիքները բացահայտելու և համապատասխան փաթեթային լուծում առաջարկելու միջոցով հաճախորդների սպասարկումը էապես բարելավելու ուղղությամբ: Շատ ուրախ էի տեղեկանալ, որ HSBC PLUS-ի առաջին հաճախորդները դառնալու ցանկություն են հայտնել այն անհատները, ովքեր մասնակցել են փաթեթի վերաբերյալ հեռուստագովազդին», - այս կապակցությամբ նշեց Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի Գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը:
2012 թվականին Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը շուկա է ներմուծել գրավով ապահովված անհատական վարկերի և քարտային զեղծարարություններից ապահովագրության ծառայությունները: Բանկը շարունակաբար ձգտում է արդի և նորարարական ծառայությունների միջոցով բարելավել հաճախորդների սպասարկումը: HSBC Status և PLUS փաթեթները այսուհետ կհանդիսանան Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի առաջատար լուծումները` ուղղված դինամիկ ապրելակերպ ունեցող անհատ հաճախորդներին:
Հարցերի համար դիմել Ռուբեն Մելոյանին` + 374 10 515 248 հեռախոսահամարով
կամ էլփոստով.
ruben.meloyan@hsbc.com
Լրացուցիչ տեղեկություններ
1. Էյչ-Էս-Բի-Սի Հոլդինգս Փի-Էլ-Սի-ն
Էյչ-Էս-Բի-Սի Խմբի հիմնադիր ընկերությունն է, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Լոնդոնում: Էյչ-Էս-Բի-Սի Խումբը հաճախորդներին սպասարկում է Եվրոպայում, Ասիայում, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում գտնվող ավելի քան 80 երկրներում գործող շուրջ 7200 գրասենյակների միջոցով: Էյչ-Էս-Բի-Սի Խումբը, որի ակտիվները 2011թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ, կազմել են 2,556 միլիարդ ԱՄՆ դոլար, հանդիսանում է աշխարհի բանկային և ֆինանսական ծառայություններ մատուցող խոշորագույն հաստատություններից մեկը:
2. Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն առաջին միջազգային բանկն է Հայաստանում, որը բացվել է 1996 թվականին: Բանկի բաժնետոմսերի 70 տոկոսը պատկանում է Էյչ-Էս-Բի-Սի Խմբին, իսկ մնացած 30 տոկոսը սփյուռքահայ ներդրողներին: Բանկն առաջարկում է բազմատեսակ ծառայություններ ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդներին, այդ թվում անհատական վարկային ծառայություններ, առևտրավարկային ծառայություններ, ինչպես նաև ֆինանսական շուկայում գործառնություններ: Շնորհիվ Էյչ-Էս-Բի-Սի-ի 85 երկիր և տարածաշրջան ընդգրկող ցանցի, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը միակ բանկն է, որ կարողանում է իր հաճախորդներին իրապես միջազգային ծառայություններ տրամադրել:
Բացման պահին Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանն ուներ 18 աշխատակից, որոնք սպասարկում էին 100-ից պակաս հաճախորդների: Այսօր բանկը ունի 398 աշխատակից, սպասարկում է ավելի քան 35 հազար անհատ և շուրջ հինգ հազար իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների իր 9 մասնաճյուղերի և գրասենյակների միջոցով: Բանկն ունի ավելի քան 50 բանկոմատներից բաղկացած խոշորագույն ցանցերից մեկը Երևանում: 2012թ. հունվարի 1-ի դրությամբ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի ակտիվները կազմում են շուրջ 464 միլիոն ԱՄՆ դոլար` 1996 թվականի 5 միլիոն դոլարի դիմաց:
Թարմացվել է` 12/04/2012 14:00