Ձեր աշխատանքային սեանսը սկսված չէ: Log on to Internet Banking Ինտերնետային բանկային համակարգ Icon: Not logged on

«Էյչ-Էս-Բի-Սի»-ն` աշխարհի ամենաարժեքավոր բանկային ապրանքանիշը

17 փետրվար, 2012

«Էյչ-Էս-Բի-Սի»-ն գլխավորել է Brand Finance խորհրդատվական ընկերության կազմած 2012 թվականի աշխարհի ամենաարժեքավոր բանկային բրենդերի վարկանիշը: Ընկերության վերլուծաբանները «Էյչ-Էս-Բի-Սի» ապրանքանիշը գնահատել են 27.5 միլիարդ ԱՄՆ դոլար:

Վելուծաբանները հաշվի են առել 2011 թվականի առաջին կիսամյակում «Էյչ-Էս-Բի-Սի»-ի արձանագրած ֆինանսական լուրջ արդյունքները և այն, որ բանկը շրջանցել էր իր հիմնական մրցակիցներին: Ավելին, «Էյչ-Էս-Բի-Սի»-ն 2011-ի մայիսին բարձրաձայնել էր աշխարհի առաջատար միջազգային բանկը դառնալու իր նոր քաղաքականությունը, որը ենթադրում է շարունակական ներդրումներ առավել դինամիկ զարգացող տնտեսությունների մեջ, միաժամանակ` սահմանափակելով բանկի գործունեությունը դանդաղ վերականգնվող կամ պոտենցիալ ռիսկային երկրներում:

«Հաճելի և գնահատելի է, անշուշտ, որ «Էյչ-Էս-Բի-Սի»-ն վերականգնել է առավել հզոր և ամենաարժեքավոր բանկային բրենդի իր վարկանիշը: Մեր ապրանքանիշի ճկունությունն ու մեր նոր ռազմավարությունը հնարավորություն ստեղծեցին բանկին զբաղեցնել այս ազդեցիկ ու շահեկան դիրքը», - նշել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Իրինա Սեյլանյանը

Թարմացվել է` 17/02/2012 14:00