Ձեր աշխատանքային սեանսը սկսված չէ: Log on to Internet Banking Ինտերնետային բանկային համակարգ Icon: Not logged on

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը` բանկային ոլորտի առաջատար հարկատու

06 փետրվար, 2012

2011 թվականի արդյունքներով Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը հանդիսանում է Հայաստանի բանկային ոլորտի առաջատար հարկատու` զբաղեցրելով 21-րդ տեղը Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկում: Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի կողմից վճարված հարկերի ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 2.9 միլիարդ դրամ, ինչը գրեթե 2.5 անգամ (աճը` 145%) ավելի է նախորդ տարվա ընթացքում վճարած հարկերի ծավալից:

Ընդ որում, անցած տարվա արդյունքներով Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի կողմից վճարված ուղղակի հարկերը (շահութահարկ, եկամտահարկ) կազմել են 2.55 միլիարդ դրամ (աճը` 184%), ինչը խոշորագույն հարկատուների ցանկում 5-րդ ցուցանիշն է և առաջինը բանկերի շարքում:

«Չեմ կարող գոհունակությունս չհայտնել 2011 թվականին բանկի հաջողությունների վերաբերյալ: Մեզ հաջողվեց ապահովել բանկային ոլորտում ամենաբարձր շահույթը և, որպես արդյունք, առաջատար հարկատուի դիրքը` Հայաստանի պետական բյուջե փոխանցելով շուրջ 3 միլիարդ դրամ հարկ», - այս կապակցությամբ նշել է «Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի» Գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը:

Թարմացվել է` 06/02/2012 14:00