Ձեր աշխատանքային սեանսը սկսված չէ: Log on to Internet Banking Ինտերնետային բանկային համակարգ Icon: Not logged on

Ձեր երեխան մեծանում է, աճում է երեխայի անվանական ծառը և աճում է Էյչ-Էս-Բի-Սի–ում բացված նրա ավանդը:

22 Ապրիլի, 2011

Ծառատունկի Ծառատունկի Ծառատունկի

Տարեսկզբին Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը ներկայացրեց իր նոր մանկական կուտակային ժամկետային ավանդի ծառայությունը` պարտավորվելով բացված յուրաքանչյուր մանկական ավանդի համար տնկել մեկ ծառ:

Ապրիլի 10-ին և 17-ին Երևան քաղաքի Օղակաձև և Նոր Նորք այգիներում ավելի քան 600 երեխաների և նրանց ծնողների մասնակցությամբ տեղի է ունեցել երկու ծառատունկ: Յուրաքանչյուր երեխայի նաև տրամադրվել էր իր անունը գրելու համար հատուկ ցուցանակ և կանաչ անձնագիր, որում գրանցված են տնկված ծառի տվյալները և նկարը:

«Մանկական ավանդները և ծառատունկը համադրել ենք, մի քանի պատճառով, նախ որ երկւսն էլ դրական երևույթներ են, իսկ ծառատունկը նպաստում է շրջակա միջավայրի բարելավմանը, երկրորդ, որ ծնողները կարող են ականատեսը լինել թե ինչպես է իրենց երեխայի մեծանալուն զուգընթաց աճում նրա ծառը և ֆինանսական բարեկեցությունը, և երրորդ, որ այն բնորոշ է հայկական մշակույթին և խորհրդանշում է ընտանիք, արմատներ, սերունդներ գաղափարները», ասաց Ասթրիդ Քլիֆֆորդը, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն:

Last updated on: 03/05/2011 14:00