Ձեր աշխատանքային սեանսը սկսված չէ: Log on to Internet Banking Ինտերնետային բանկային համակարգ Icon: Not logged on

Ֆյուչր Ֆըրսթ

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը երրորդ անգամ անցկացնում է «Նվիրե´ք խաղալիք, պարգևե´ք ժպիտ» սոցիալական ակցիան

08 Դեկտեմբերի 2011

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը արդեն երրորդ տարին անընդմեջ հայտարարում է «Նվիրե´ք խաղալիք, պարգևե´ք ժպիտ» ակցիան, որն իրականացվում է «Ֆյուչր Ֆըրսթ» (Future First) համաշխարհային կրթական ծրագրի շրջանակներում և կոչված է աջակցել կարիքավոր երեխաներին և ծաղկացնել նրանց Ամանորյա տոները:

Այս տարի նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 16-ը հայտարարված ակցիայի ընթացքում հանգանակված խաղալիքներն ու մանկական գրքերը կուղղվեն Արմավիրի գիշերօթիկ դպրոցի սաներին` Ամանորը գեղեցիկ և անմոռանալի դարձնելուն: Նվիրաբերված խաղալիքներն ու գրքերը հավաքվում են Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի յուրաքանչյուր մասնաճյուղում հատուկ այս նպատակով տեղադրված արկղերում:

«Ֆյուչր Ֆըրսթ» (Future First) համաշխարհային կրթական ծրագրի շրջանակներում «Նվիրե’ք Խաղալիք, Պարգևե’ք ժպիտ» սոցիալական այս տարի իրականացվելու է 23 երկրներում, որտեղ ներկայացված է «Էյչ-Էս-Բի-Սի»-ն: «Էյչ-Էս-Բի-Սի»-ի ներգրավվածությունը հասարակական կյանքին հիմնված է երկու հենասյուների` կրթության և շրջակա միջավայրի վրա: Բանկի կրթական ծրագրերն ամբողջ աշխարհում կարիքավոր երեխաներին լավ կրթություն ստանալու և կյանքում հաջողության հասնելու հնարավորություն են տալիս:

Թարմացվել է` 09/12/2011 14:00