Ձեր աշխատանքային սեանսը սկսված չէ: Log on to Internet Banking Ինտերնետային բանկային համակարգ Icon: Not logged on

Տավուշի և Սյունիքի 30 աշակերտներ կմասնակցեն Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի և Բրիտանական Խորհրդի կազմակերպած ամառային ճամբարին

26 Հուլիսի 2011

British Council and HSBC Bank Armenia

Տավուշի և Սյունիքի 30 աշակերտներ ընտրվել են Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի և Բրիտանական խորհրդի կողմից օգոստոսի 8-ից 13-ը Փամբակում համատեղ կազմակերպվելիք անգլերենի ամառային ճամբարին: Աշակերտների ընտրությունը կատարվել է շաբաթ, հուլիսի 23-ին Մանկական պատկերասրահում (Գեղագիտության ազգային կենտրոն), որտեղ շուրջ 60 աշակերտներ` Մեծ Բրիտանիայի մասին իրենց պատկերացումները և իմացիությունները ներկայացրեցին անգլերենով:

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի ֆինանսավորմամբ «Անգլերեն` հանուն հավասար վաղվա» ծրագրի շրջանակներում Բրիտանական խորհուրդը բարձրացնում է անգլերենի դասավանդման և ուսումնառության մակարդակը Տավուշի և Սյունիքի ուսուցիչների և աշակերտների շրջանում:

«Անգլերենն այսօր կամրջող դեր է խաղում տարբեր տնտեսությունների և մշակույթների համար: Բրիտանական խորհուրդը և Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը` հաշվի առնելով իրենց բրիտանական արմատները, չափազանց կարևորում են սահմանամերձ քաղաքներում և գյուղերում անգլերենի դասավանդման և գիտելիքի մակարդակի բարձրացումը, ինչպես ուսուչինչների, այնպես էլ` աշակերտների շրջանում», - նշեց Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի մարքեթինգի մենեջեր Մարիամ Ադամյանը:

15 Հուլիսի 2011 - Եվրոպայի լավագույն բիզնեսները ընտրվել են ներկայացնելու իրենց երկրները

Թարմացվել է` 26/07/2011 14:00