Ձեր աշխատանքային սեանսը սկսված չէ: Log on to Internet Banking Ինտերնետային բանկային համակարգ Icon: Not logged on

Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանի իրավաբանական անձ հաճախորդներն այժմ կարող են փոխանցումներ իրականացնել Չինական յուանով

03 Փետրվար 2011

Բանկի ներկա և ապագա իրավաբանական անձ հաճախորդները, որոնք ներգրավված են Չինաստանի հետ առևտրային բիզնես գործառույթներում, այժմ դեպի Մայրցամաքային Չինաստան իրենց փոխանցումներն ու արտաքին առևտրի վճարումները կարող են իրականացնել Չինական յուանով:

Վերջերս, Չինաստանի Ժողովրդական Բանկի իրականացրած փոփոխությունների արդյունքում, այն քաղաքների և մարզերի ծածկույթը, որոնցում գործող կազմակերպությունները իրավունք ունեն արտաքին առևտրի վճարումներ իրականացնել Չինական յուանով, ընդլայնվել է մինչև 20-ը` ներառելով Շանհայը, Գուանգդոնգը, Պեկինը, Գունքսին, Սիչուանը և այլ քաղաքներ:

Նոր ծառայությունը շահեկան է կազմակերպությունների համար, քանի որ այն հնարավորություն է ընձեռում վճարումներ իրականացնել առանց արտարժույթի փոխանակման լրացուցիչ ծախսերի, ստանալ փոխանցումներ Չինական յուանով և ազատորեն փոխանակել այն այլ արժույթների:

«Ըստ Ազգային Վիճակագրական Ծառայության տվյալների, Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալների ցուցանիշով Չինաստանը գրավում է երկրորդ տեղը: Էյչ-Էս-Բի-Սի-ի մասնագետների իրականացրած հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ Չինաստանը գլխավորում է այն երկրների ցանկը, որոնց հետ մեր հաճախորդները առևտրային գործառնություններ են իրականացնում: Չինական յուանով փոխանցումների ծառայության հայաստանյան շուկա ներմուծումը լիովին համահունչ է միջազգային բիզնեսի համար Հայաստանում լավագույն բանկը լինելու մեր ռազմավարությանը հետ: Այն նաև Էյչ-Էս-Բի-Սի-ի հաճախորդների համար դյուրին է դարձնում Չինաստանի հետ առևտրային բիզնես վարելու գործընթացը,» ասել է Ասթրիդ Քլիֆֆորդը, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի Գլխավոր գործադիր տնօրենը:

Թարմացվել է` 16/03/2011 9:00