Ձեր աշխատանքային սեանսը սկսված չէ: Log on to Internet Banking Ինտերնետային բանկային համակարգ Icon: Not logged on

Աստրիդ Քլիֆորդ. Սպասվում է վարկավորման տոկոսադրույքների բարձրացում

22 Նոյեմբեր, 2011

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ն ընթացիկ ֆինանսական տարին կամփոփի բավականին լավ ֆինանսական արդյունքներով և կպահպանի իր առաջատար դիրքերը ՀՀ բանկային համակարգում: Այսօր` նոյեմբերի 22-ին, նման կարծիք է հայտնել բանկի գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆֆորդը` Կոմիտաս 47 հասցեում («ՌԵՆՈ-ՆԻՍՍԱՆ» ավտոսրահի մասնաշենքում) «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի «Կոմիտաս 1» մասնաճյուղի վերաբացման արարողության շրջանակներում: Աստրիդ Քլիֆֆորդի խոսքերով` այս պահի դրությամբ, նախորդ տարվա համեմատությամբ, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ն արդեն գրանցել է շահույթի 50% աճ, և այս համատեքստում սպասումները չորրորդ եռամսյակի ֆինանսական արդյունքների վերաբերյալ լավատեսական են:

Անդրադառնալով եվրոպական պարտքային ճգնաժամին և համաշխարհային տնտեսությունում նկատվող անկումային դրսևորումներին` «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի գլխավոր գործադիր տնօրենն ընդգծեց, որ այդ բացասական միտումները կարող են հանգեցնել երկարաժամկետ հատվածում համաշխարհային ֆինանսական շուկաներում վարկավորման տոկոսադրույքների բարձրացմանն, ինչը, որոշակի ժամանակ անց, իր ազդեցությունը կթողնի նաև ՀՀ բանկային համակարգի վրա: Աստրիդ Քլիֆֆորդի կանխատեսմամբ` ՀՀ բանկային համակարգում տոկոսադրույքների միջոցով մրցակցությունն առաջիկայում զգալի կթուլանա:

Նշենք, որ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը նախատեսում է 2012 թվականին բացել ևս 2 մասնաճյուղ:

B24.am

Թարմացվել է` 29/11/2011 14:00