21 Հոկտեմբերի, 2011
Տիկին Աստրիդ Քլիֆֆորդը նշանակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Դիտորդ խորհուրդի անդամ: ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի խորհուրդի անդամի պաշտոնում նրա գրանցման մասին ՀՀ Կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ է մտել 18.10.2010թ.-ից:
Տիկին Քլիֆֆորդը 2010թ.-ից հանդիսանում է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն՝ աշխատելով Էյչ-Էս-Բի-Սի խմբի անդամ ընկերություններում շուրջ 21 տարի: Մինչ այդ նա զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ Մեծ Բրիտանիայում, Ջերսիում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Օմանում, Հնդկաստանում, Վյետնամում, Թայվանում, Հոնկոնգում և ԱՄՆ-ում: Տիկին Քլիֆֆորդը ավարտել է Սաութհեմփթոնի համալսարանի հոգեբանական ֆակուլտետը և ունի Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի Տնտեսագիտության մագիստրոսի կոչում:
NASDAQ OMX
Թարմացվել է` 27/10/2011 14:00