1 Նոյեմբերի, 2011
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը և MasterCard-ը հանդես են գալիս եռամսյա հատուկ առաջարկով, որը նպատակ ունի խրախուսել և խթանել հաճախորդների կողմից անկանխիկ գործարքների կատարումը:
Բանկի սահմանած 100 նվերները կստանան այն քարտատեր հաճախորդները, ովքեր 2011 թվականի նոյեմբերի 01-ից մինչև 2012 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում քարտով կկատարեն քանակով կամ գումարով ամենաշատ, բայց ոչ պակաս քան առնվազն 50 գործարք կամ առնվազն 1,000,000 դրամին համարժեք ընդհանուր գումարով անկանխիկ գնումներ:
«Ողջ աշխարհում միջազգային վճարային քարտերը վճարման ամենահարմարարավետ միջոցն են, որոնք աստիճանաբար ավելի ու ավելի լայն կիրառում են ստանում նաև Հայաստանում», - այս կապակցությամբ նշեց Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը, և ավելացրեց, որ «դրա պատճառներից մեկը այն է, որ բազմաթիվ առևտրի և պասարկման կետեր Էյչ-Էս-Բի-Սի քարտատերերին տրամադրում են զեղչեր:»
2011 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի կողմից թողարկված կրեդիտ և վաճարային քարտերով իրականացվել է ընդհանուր առմամբ 2.7 միլիարդ ՀՀ դրամի անկանխիկ գործարք, աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 16.4%:
Վերջերս Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը վերսկսել էր իր բանկոմատներով միջազգային ՎԻԶԱ և ՄաստերՔարտերի, ինչպես նաև սկսել ԱրՔա քարտերի սպասարկումը: Բանկը նաև սկսել է թողարկել չիպային քարտեր, որոնք մագնիսական ժապավենով քարտերի համեմատ անվտանգության շատ ավելի բարձր մակարդակ են ապահովում: Ի լրումն 52 սովորական բանկոմատների, բանկը նաև սեպտեմբերին գործարկել է Հայաստանում առաջին հընթացս բանկոմատը, որը գտնվում է Մյասնիկյան 20Ա հասցեում` «Արաքս» բենզալցման եւ տեխսպասարկման կայանում:
Թարմացվել է` 27/10/2011 14:00