Ձեր աշխատանքային սեանսը սկսված չէ: Log on to Internet Banking Ինտերնետային բանկային համակարգ Icon: Not logged on

Ասիայի տարածաշրջանը մեծ ավանդ է ունեցել 2010-ի HSBC խմբի շահույթի ապահովման հարցում

18 Մարտ 2011

Էյչ-Էս-Բի-Սի խմբի հրապարակված շահույթը մինչև հարկումն ավելի քան կրկնապատկվել է` կազմելով 19 միլիարդ ԱՄՆ դոլար: Այդ մասին մարտի 18-ին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է « Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆորդը: Հիմնական գործունեությունից շահույթը մինչ հարկումը աճել է 5 միլիարդ դոլարով կամ 36 տոկոսով` կազմելով 18.4 միլիարդ դոլար:

«2010-ին Էյչ-Էս-Բի-Սի խմբի ներկայության բոլոր հատվածները և տարածաշրջաններն ապահովել են շահույթ, ընդ որում ամենամեծ ավանդը բաժին է ընկել Ասիային»,- ասել է նա: 2010-ին ապահովվել է վարկային ավանդների աճ 8 տոկոսով, ինչը կազմել է 1 տրիլիոն դոլար, իսկ ներգրավված ավանդներն աճել են 7 տոկոսով և կազմել 1.2 տրլն դոլար: Միաժամանակ, Քլիֆորդի խոսքերով, կրճատվել են վարկերի արժեզրկումից կորուստները` կազմելով 14 մլրդ դոլար: 2010-ի ընթացքում խումբը հայտարարել է շահաբաժինների վճարման մասին 6.3 մլրդ դոլարով:

«Եթե ամփոփել արդյունքները, ապա 2010-ի արդյունքները բավական լավ են եղել, որի հետևանքով Էյչ-Էս-Բի-Սին ամրապնդել է իր դիրքերը շուկայում: Բնական է, այս տարի և հաջորդ տարի սպասվում են մեծ դժվարություններ Էյչ-Էս-Բի-Սիի գործունեության համար, միաժամանակ կան նաև լավ հնարավորություններ, որոնք կապված են Չինաստանի տնտեսության աճի, տնտեսական գլոբալացման հետ, ինչն ապահովելու է բանկային ծառայությունների պահանջարկի աճ»,- ասել է նա:

PanARMENIAN.Net

Թարմացվել է` 01/04/2011 14:00