Ձեր աշխատանքային սեանսը սկսված չէ: Log on to Internet Banking Ինտերնետային բանկային համակարգ Icon: Not logged on

Հինգ հայկական ընկերություններ ճանաչվել են ֆինանսական հաշտարարի հետ համագործակցող լավագույն կազմակերպություններ

24 Հունվար 2011

Երկուշաբթի օրը Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակը անվանել է հանրապետության հինգ ֆինանսական կազմակերպությունները, որոնք 2010թ. առավել արդյունավետ են համագործակցել տվյալ կառուցվածքի հետ: ՀՀ ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանի համաձայն` դրանց թվում են երեք բանկեր` ՎՏԲ (Հայաստան), HSBC Բանկ Հայաստան և Բիբլոս բանկ Հայաստան, ինչպես նաև երկու ապահովագրական ընկերություններ` Ինգո-Արմենիա և Ռոսգոսստրախ-Արմենիա:

«Ընդհանուր առմամբ, հայկական ֆինանսական կազմակերպությունները պատրաստ են համագործակցել ֆինանսական հաշտարարի գրասենյակի հետ, կատարում են խորհուրդները և պարբերաբար համապատասխան լրացումներ են կատարում նորմատիվ ակտերում», - ասել է Սարգսյանը:

ԱՊՀ-ի երկրների շարքում առաջին Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը Հայաստանում սկսել է գործել 2009թ. հունվարի 24-ից` համապատասխան "Ֆինանսական հաշտարարի մասին» օրենքի:

2010թ. ֆինանսական հաշտարարի գրասենյակ ներկայացրած բողոքների քանակը կրկնապատկվել է. 642 բողոք, որոնցից 110-ը դիտարկել են:

2010թ. Հայաստանի Ֆինանսական հաշտարարի գրասենյակը քաղաքացիների օգտին գանձել է ավելի քան 28,3 միլիոն դրամ` համեմատած 2009թ. 26 միլիոն դրամի հետ:

www.banker.am

Թարմացվել է` 08/02/2011 09:30