Ձեր աշխատանքային սեանսը սկսված չէ: Log on to Internet Banking Ինտերնետային բանկային համակարգ Icon: Not logged on

ԵՎՐՈՊԱՅԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԻԶՆԵՍՆԵՐԸ ԸՆՏՐՎԵԼ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԻՐԵՆՑ ԵՐԿՐՆԵՐԸ

15 Հուլիսի 2011

European Business Award

Հայտնի են դարձել «Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի կողմից հովանավորվող European Business Awards մրցանակաբաշխության երկրորդ փուլի արդյունքները: Եվրոպական 220 լավագույն ընկերությունների շարքում հայաստանյան տասը կազմակերպություններ ընտրվել են որպես Հայաստանը ներկայացնող բիզնեսներ և արդեն հաջորդ փուլում կպայքարեն նախ «Պատվո ժապավեն»-ին (Ruban d'Honneur), ապա նաեւ` Եվրոպական Բիզնես Մրցանակին արժանանալու համար:

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդի խոսքով. «Չափազանց հպարտ եմ տեսնել «Պատվո ժապավեն»-ի և Եվրոպական Բիզնես Մրցանակին արժանանալու համար պայքարող հայկական բիզնեսների մասնակցության նման զգալի աճը նախորդ տարվա համեմատ: Այս ընտրությունը արդարացված է և արտացոլում է հայկական ձեռնարկատիրության հաջողությունները անցած 12 ամիսների ընթացքում»:

Իրենց երկրները ներկայացնելու ընտրված 220 ընկերություններ այժմ գնահատվելու են կարևորագույն քաղաքական գործիչներից, առաջատար գործարարներից, ձեռներեցներից, բիզնես մեկնաբաններից և մամլո ներկայացուցիչներից կազմված հեղինակավոր ժյուրիի կողմից` «Պատվո ժապավեն»-ին արժանանալու համար: Ընտրված 100 բիզնեսների անունները կհրապարակվեն հուլիսի 28-ին: «Պատվո Ժապավեն»-ի բոլոր մրցանակակիրները հրավիրված են ներկա գտնվել նոյեմբերի 22-ին Բարսելոնայում, Թագավոր Խուան Կառլոս I Հյուրանոցում կայանալիք Եվրոպական Բիզնես Մրցանակաբաշխության գալա ընդունելությանը` որի ժամանակ Եվրոպայի առաջատար բիզնես առաջնորդների, քաղաքական գործիչների, ձեռներեցների, բիզնես վերլուծաբանների և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև կհանձնվեն մրցանակները:

Եվրոպական Բիզնես Մրցանակի Գրասենյակ
Էմիլի Ֆուռնե, Մարքեթինգի բաժնի ղեկավար
T: +44 (0) 207 234 3246
Էլփոստ: emilie.fournet@businessawardseurope.com

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»
Ռուբեն Մելոյան, հասարակայնության հետ
կապերի և կորպորատիվ պատասխանատվության
մասնագետ
T: +37410 515248
Էլփոստ: ruben.meloyan@hsbc.com

Եվրոպական բիզնես մրցանակ 2011-ի մասին
ԵԲՄ ծրագիրը եվրոպական գործարար միջավայրում ծառայում է երեք հիմնական նպատակների, որոնք են.

  • ներկայացնել հաջողակ բիզնեսների օրինակներ, որոնց կկարողանա ձգտել և ընդօրինակել գործարար հասարակությունը
  • նշանավորել և քաջալերել անհատների և կազմակերպությունների հաջողությունները
  • լավագույն բիզնեսների փորձից սովորելու և դրանց ընդօրինակելու հնարավորություն ընձեռել

Եվրոպական Բիզնես Մրցանակը շնորհվում է հետևյալ անվանակարգերում` Infosys-ի կողմից շնորհվող Տարվա Բիզնես, RSM International-ի` Տարվա Գործարար, UKTI-ի` Տարվա Նորարարություն, Ֆոկուս դեպի Հաճախորդը, Էյչ-Էս-Բի-Սի-ի` Աճի Ռազմավարություն, Տարվա Գործատու, Կորպորատիվ Պատասխանատվություն, Բնապահպանական Իրազեկվածության և Նախագահի Ընտրութուն:

Էյչ-Էս-Բի-Սի Հոլդինգս փի-էլ-սի Էյչ-Էս-Բի-Սի Հոլդինգս փի-էլ-սի-ն Էյչ-Էս-Բի-Սի Խմբի հիմնադիր ընկերությունն է, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Լոնդոնում: Էյչ-Էս-Բի-Սի Խումբը հաճախորդներին սպասարկում է Եվրոպայում, Ասիայում, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում գտնվող 87 երկրներում գործող շուրջ 7500 գրասենյակների միջոցով: Էյչ-Էս-Բի-Սի Խումբը, որի ակտիվները 2011 թվականի մարտի 31-ի դրությամբ, կազմել են 2,598 միլիարդ ԱՄՆ դոլար, հանդիսանում է աշխարհի բանկային և ֆինանսական ծառայություններ մատուցող խոշորագույն հաստատություններից մեկը: Այսօր աշխարհում Էյչ-Էս-Բի-Սի-ն հանդես է գալիս «ձեր բանկն ամբողջ աշխարհում» կարգախոսով:

Թարմացվել է` 20/07/2011 14:00