Ձեր աշխատանքային սեանսը սկսված չէ: Log on to Internet Banking Ինտերնետային բանկային համակարգ Icon: Not logged on

HSBC Բանկ Հայաստանի դեպոզիտների մոտ 25 տոկոսը ներգրավվել է դրամով. գլխավոր տնօրեն

19 Սեպտեմբեր, 2011

HSBC-Բանկ Հայաստանի դեպոզիտների մոտ 25 տոկոսը դրամային է, ինչը բացառում է դրամային լիկվիդայնության հետ կապված խնդիրները, ասաց «HSBC-Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆորդը (Astrid Clifford):

«Նախորդ տարի բանկն էապես ավելացրեց իր կապիտալը, և այսօր բիզնեսի ընդլայնման տեսանկյունից մենք որևէ խնդիր չունենք դրամային միջոցների բացակայության կամ պակասի հետ»,- երկուշաբթի ասաց նա մամուլի ասուլիսում:

«ԱՌԿԱ» գործակալության տվյալներով, HSBC Բանկ Հայաստանի ներգրաված միջոցների ծավալը Հայաստանի առևտրային բանկերի դեպոզիտների ընդհանուր ծավալում 2011 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմում է 12,8 տոկոս (109,1 մլրդ դրամ):

ARKA

Թարմացվել է` 15/11/2011 14:00