22 Նոյեմբեր, 2011
HSBC Հայաստան բանկը խորհուրդ է տալիս իր հաճախորդներին հետամուտ լինել ավելի պահպանող մոտեցումների հնարավոր ճգնաժամի պայմաններում, բանկը ևս հետամուտ է լինում այդ սկզբունքին, երեքշաբթի լրագրողներին ասել է «HSBC Հայաստան բանկ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ասթրիդ Քլիֆորդը (Astrid Clifford):
Խոսելով այս համատեքստում բանկի ռազմավարության մասին՝ նա նշել է, որ կառույցի քաղաքականության մեջ մեծ փոփոխություններ չեն սպասվում: «Մեր կառույցի կուլտուրան ինքնին բավականին պահպանողական է, այդ պատճառով մենք պետք է ոչ թե փոխենք մեր ռազմավարությունը, այլ ավելի պատրաստ և իրազեկված լինենք տեղի ունեցող փոփոխությունների մասին», – ասել է նա:
Միաժամանակ Քլիֆորդն ավելացրել է, որ բանկն իր հաճախորդներին միշտ այնպիսի խորհուրդներ է տալիս, որոնք երկարաժամկետ հեռանկարում օգնում են խուսափել բարդ իրավիճակներից: «Միաժամանակ մենք բավականին ակտիվ ենք, բացում ենք մասնաճյուղեր, ընդլայնում ենք մեր վարկային պորտֆելը, սակայն այս աճի հետ մեկտեղ կոնսերվատիզմը պահպանվում է», – ասել է նա:
ARKA
Թարմացվել է` 29/11/2011 14:00