19 Սեպտեմբեր, 2011
HSBC Բանկ Հայաստանը սպառողական վարկերի պորտֆելի ամենամսյա աճ է ակնկալում $300-400 հազար դոլարի չափով, ասաց «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ մանրածախ բանկային ծառայությունների դեպարտամենտի ղեկավար Արմեն Բարսեղյանը:
«Սեպտեմբերի ընթացքում մենք ծրագրում ենք 300-400 հազար դոլար գումարի չափով նոր սպառողական վարկեր տրամադրել, և մինչև տարեվերջ ենթադրվում է ամեն ամիս ապահովել այդ մակարդակը»,- երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա:
Ըստ Բարսեղյանի` 2010թ.-ի դեկտեմբերից բանկը թարմացրել է սպառողական վարկերի տրամադրումը, ընդ որում վերջին մի քանի ամիսների ընթացքում բավականին ընդլայնվել է նոր վարկերի ծավալը:
«Մենք ակտիվորեն աշխատում ենք այդ շուկայում և ծրագրում ենք ընդլայնել վարկավորման տվյալ տեսակի ուղղությամբ ծավալները»,- ասաց նա` ավելացնելով, որ այսօրվա դրությամբ բանկի սպառողական վարկավորման պորտֆելը կազմում է շուրջ 600-700 հազար դոլար:
ARKA
Թարմացվել է` 15/11/2011 14:00