24 Մայիս 2011
Հայաստանի ֆինանսական ոլորտի ապագա մասնագետների շրջանում որպես ամենագրավիչ մասնավոր գործատու ամենամեծ հարգանքն է վայելում Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը: Այս է վկայում «Բիզնես 24» լրատվական նախագծի իրականացված հարցումը Երեւանի պետական համալսարանի եւ Հայաստանի պետական տնտեսական համալսարանի 300 /մի քանի հարյուր/ ուսանողների շրջանում անցկացված հարցումը: Դրա նպատակն էր պարզել պետական ու մասնավոր հատվածների այն կառույցների ու կազմակերպությունների անունները, որտեղ ուսանողները ցանկանում են աշխատել:
Հարցման արդյունքներով պարզվել է, որ մասնավոր հատվածում ուսանողների համար առավել գրավիչ է ֆինանսական շուկան հայաստանյան բանկերում աշխատելու ցանկություն հայտնել է հարցված ուսանողների շուրջ 23%-ը, իսկ ապահովագրական ընկերություններին որպես գրավիչ գործատուներ առանձնացրել է հարցման մասնակիցների 7%-ը: Ֆինանսատնտեսական ոլորտի ապագա մասնագետները ոչ պետական ոլորտում աշխատելու դեպքում առավելապես գերադասում են լինել Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի աշխատակից, վերջինիս իրենց գրավչությամբ հաջորդում են “Ամերիաբանկը” և “Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը”:
Ուշագրավ է, որ ըստ հարցման արդյունքների, ուսանողների շրջանում գրեթե բացակայում է զուտ հայկական կապիտալով ընկերություններում աշխատելու ցանկությունը: Ապագա ֆինանսնիստների համար աշխատանքի ընտրության հարցում առաջնային է աշխատավարձը: Իրականացված հարցման արդյունքների համաձայն` ուսանողների 47%-ը աշխատավարձը նշել է որպես առաջնային և որոշիչ գործոն: Միևնույն ժամանակ, հարցմանը մասնակցած ուսանողների 24%-ը կարևորել է նաև գործատուի վարկանիշը, հեղինակությունն ու գործարար համբավը: Մասնագիտական ունակությունների դրսևորման հնարավորությունը որպես կարևոր հանգամանք առանձնացրել է ֆինանսատնտեսական ոլորտի ապագա մասնագետների 21%-ը:
Թարմացվել է` 07/06/2011 13:00