Հայաստանյան «Բյուրակն» ՍՊԸ ընկերությունը ճանաչվել է «Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի կողմից արդեն երկրորդ տարին հովանավորվող European Business Awards մրցանակաբաշխության Եվրոպական Բիզնես Մրցանակի` «Նախագահի Ընտրություն» անվանակարգում:
Անցած գիշեր Բարսելոնում կայացած գալա ընդունելությանը Եվրոպայի առաջատար բիզնես ղեկավարներից, քաղաքական գործիչներից, ձեռներեցներից, բիզնես վերլուծաբաններից, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներից և ակադեմիկոսներից կազմված ժյուրին ընտրել է Եվրոպական Բիզնես Մրցանակաբաշխության 11 հաղթողներին: Այս տարվա հուլիսի 28-ին «Բյուրակն» ՍՊԸ-ն ի թիվս «ԱՈՒՄ»-ը և «Մանանա Գրեյն»-ի ընտրվել էր արժանանալու «Պատվո ժապավեն»-ին (Ruban d’Honneur) Եվրոպայի 30 երկրների 111 ընկերությունների թվում և հնարավորություն էր ստացել պայքարել Մրցանակաբաշխության եզրափակիչ փուլում` տասնմեկ անվանակարգերից մեկում հաղթող ճանաչվելու համար:
«Չափազանց ուրախ եմ տեսնել մեր հաճախորդին եվրոպական ամենահեղինակավոր բիզնես մրցանակաբաշխություններից մեկի հաղթողների թվում: Հուսով եմ, որ սա կխթանի հայաստանյան հաջողակ և առավել դինամիկ զարգացող ընկերություններին էլ ավելի խորացնել իրենց գործարար կապերը Եվրոպայի հետ», - նշեց Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը:
Եվրոպական Բիզնես Մրցանակի բոլոր հաղթողների ցուցակին կարելի է ծանոթանալ Եվրոպական Բիզնես Մրցանակաբաշխությունը հայտարարեց 2011թ.-ի հաղթողներին
Եվրոպական Բիզնես Մրցանակի Գրասենյակ
Էմիլի Ֆուռնե
Հեռախոս` +44 (0) 207 234 3246
Էլփոստ` emilie.fournet@businessawardseurope.com
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»
Ռուբեն Մելոյան
Հեռախոս` +37410 515248
Էլփոստ` ruben.meloyan@hsbc.com
Եվրոպական բիզնես մրցանակ 2011-ի մասին.
Եվրոպական բիզնես մրցանակաբաշխություն ծրագիրը եվրոպական գործարար միջավայրում ծառայում է երեք հիմնական նպատակների`
Էյչ-Էս-Բի-Սի Հոլդինգս փի-էլ-սի, Էյչ-Էս-Բի-Սի Խմբի հիմնադիր ընկերությունն է, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Լոնդոնում: Էյչ-Էս-Բի-Սի Խումբը հաճախորդներին սպասարկում է Եվրոպայում, Ասիայում, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում գտնվող 87 երկրներում գործող շուրջ 7500 գրասենյակների միջոցով: Էյչ-Էս-Բի-Սի Խումբը, որի ակտիվները 2011 թվականի մարտի 31-ի դրությամբ, կազմել են 2,598 միլիարդ ԱՄՆ դոլար, հանդիսանում է աշխարհի բանկային և ֆինանսական ծառայություններ մատուցող խոշորագույն հաստատություններից մեկը: Այսօր աշխարհում Էյչ-Էս-Բի-Սի-ն հանդես է գալիս «ձեր բանկն ամբողջ աշխարհում» կարգախոսով:
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն, առաջին միջազգային բանկն է Հայաստանում, որը բացվել է 1996 թվականին: Բանկի բաժնետոմսերի 70 տոկոսը պատկանում է Էյչ-Էս-Բի-Սի Խմբին, իսկ մնացած 30 տոկոսը սփյուռքահայ ներդրողներին: Այսօր բանկն ունի 384 աշխատակից, սպասարկում է ավելի քան 33 հազար անհատ և հինգ հազար իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների իր 8 մասնաճյուղերի և գրասենյակների միջոցով: Բանկն ունի ավելի քան 50 բանկոմատներից բաղկացած խոշորագույն ցանցերից մեկը Երևանում:
Թարմացվել է` 05/12/2011 14:00