5 Հոկտեմբերի, 2011
Այսօր Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ գլխավոր գրասենյակում տեղի կունենա առևտրի ֆինանսավորման ծառայությունների երկրորդ` 2010 թվականի Լավագույն Հաճախորդների մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը:
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը հավաստագրեր և կորպորատիվ խորհրդանշական հուշանվերներ կհանձնի հինգ հաճախորդների: Մրցանակները կհանձնվեն հետևյալ անվանակարգերում` Լավագույն Հաճախորդ ` Միջազգային առևտրի մրցանակ; Լավագույն Հաճախորդ` Նորարարական առևտրի մրցանակ; Լավագույն Հաճախորդ` Նորեկ հաճախորդ առևտրի մրցանակ; Լավագույն Հաճախորդ ` Գլխավոր գործադիր տնօրենի մրցանակ ; Լավագույն Հաճախորդ` Գլխավոր մրցանակ
Հայաստանի համար արտահանող և ներմուծող ընկերություններին խրախուսելն ու աջակցելը ունի կենսական նշանակություն: Բանկը շարունակաբար հատուկ ուշադրություն է դարձնում Առևտրի ֆինանսավորման նորարարական լուծումների զարգացմանն ու ներկայացմանը` լուծումներ, որոնք հայաստանյան ընկերություններին հնարավորություն կտան անցում կատարել ավանդական ֆինանսական գործիքներից դեպի առավել ընդգրկուն և շահավետ լուծումներ:
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի Առևտրի ֆինանսավորման կարևորագույն նպատակներից է ավելի քիչ ծախսերով բարձրորակ ծառայությունների տրամադրումը: Առևտրի ֆինանսավորման բաժինը մնում է ողջ աշխարհում Էյչ-Էս-Բի-Սի-ի գործունեության կարևորագույն ուղղություններից մեկը, և Հայաստանը այս առումով լավ հնարավորություններ ունի իր ավանդը բերելու Էյչ-Էս-Բի-Սի Խմբի հետագա հաջողություններին: Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանին բաժին է ընկնում առևտրի ֆինանսավորման շուկայի 40 տոկոսը, ինչը բարձր ցուցանիշ է, սակայն սահմանափակվել այս ձեռքբերումով բանկը չի պատրաստվում: Իրականում մեզ հետաքրքրում են բոլոր այն բիզնեսները, որոնց գործունեությունը հատում է Հայաստանի սահմանները», - նշեց Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը
Միջազգային բիզնեսի համար աշխարհի լավագույն բանկը լինելու` Էյչ-Էս-Բի-Սի-ի ռազմավարությանը համապատասխան, այս տարի, շնորհիվ Հայաստանում բանկի ներկայությանը, Էյչ-Էս-Բի-Սի-ի շուրջ 4 տասնյակ հաճախորդների հնարավորություն ընձեռվեց մասնակցել Եվրոպական բիզնես մրցանակաբաշխությանը, նրանցից 3-ը ընտրվել են որպես Հայաստանը ներկայացնող բիզնեսներ և արժանացել «Պատվո Ժապավեն»-ի «Նախագահի Ընտրություն» անվանակարգում:
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի հաճախորդներին նաև հնարավորություն է ընձեռվել մասնակցել համաեվրոպական համաժողովներին` մեկ հաճախորդ մասնակցել է հունիսին Շանհայում կայացած «Առևտրի Փոխանակմանը» և երկուսը հաջորդ շաբաթ կմեկնեն Համբուրգ, մասնակցելու «Առևտրի Գագաթնաժողովին»:
Թարմացվել է` 10/10/2011 11:00