Ձեր աշխատանքային սեանսը սկսված չէ: Log on to Internet Banking Ինտերնետային բանկային համակարգ Icon: Not logged on

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը ճանաչվել է «տարվա բանկը Հայաստանում»

2 դեկտեմբերի, 2011

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը արժանացել է բրիտանական հեղինակավոր The Banker պարբերականի կողմից անցկացվող «2011 թվականի Տարվա Բանկը» մրցանակաբաշխության «Տարվա բանկը Հայաստանում» մրցանակին: Լոնդոնում կայացած պաշտոնական արարողությանը մրցանակը ստացել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի Տնօրենների Խորհրդի անդամ Մարկ Էմմերսոնը: Ընդհանուր առմամբ, Էյչ-Էս-Բի-Սի-ն արժանացել է վեց մրցանակի, ներառյալ` Էյչ-Էս-Բի-Սի Խմբի «2011 թվականի Տարվա Բանկ» ճանաչվելը:

Իր գոյության 12-րդ տարում The Banker պարբերականի կողմից անցկացվող մրցանակաբաշխությունը դարձել է ոլորտի ամենահեղինակավորներից մեկը: Հաղթողներն ընտրվել են ակտիվների աճ, շահութաբերություն, ռազմավարական հարաբերություններ, հաճախորդների սպասարկում, մրցակցային սակագներ, նոր ծառայություններ, ինչպես նաեւ հետճգնաժամային փուլում փոքր և միջին ձեռնարկություններին ցուցաբերվող աջակցությունը չափանիշներով: Հետազոտության արդյունքները կհրապարակվեն The Banker պարբերականի 2011 թվականի դեկտեմբերյան համարում:

«The Banker հեղինակավոր ամսագրի այս մրցանակը ևս մեկ անուղղակի վկայությունն է մեր ռազմավարության հաջողության. նպատակաուղղված ընդլայնողական քաղաքականություն, նորարարական ծառայությունների ներմուծում, կապիտալի և ռիսկերի արդյունավետ կառավարում, ծախսերի խիստ վերահսկում բոլոր ոլորտներում` ի շահ հաճախորդների և այլ շահառուների», - նշել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի Գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը:

Ֆինանսական ցուցանիշներ առ 30-ը սեպտեմբերի, 2011

  • Շահույթը հարկումից հետո կազմել է 4.6 միլիարդ ՀՀ դրամ` 53 տոկոսի աճ 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ
  • Կապիտալի եկամտաբերությունը կազմել է 24 տոկոս` 3 տոկոսի աճ 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ
  • Վճարված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 2.5 միլիարդ դրամ` 169 տոկոսի աճ 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ
  • Ակտիվները կազմել են 174 միլիարդ ՀՀ դրամ` տարեսկզբի համեմատ աճելով 20 տոկոսով Հաճախորդներին տրված համախառն վարկերը կազմելեն 104 միլիարդ ՀՀ դրամ` տարեսկզբի համեմատ աճելով 21 տոկոսով
  • Հաճախորդների ավանդները կազմել են 114.5 միլիարդ ՀՀ դրամ` տարեսկզբի համեմատ աճելով 9 տոկոսով

Թարմացվել է` 05/12/2011 14:00