Ձեր աշխատանքային սեանսը սկսված չէ: Log on to Internet Banking Ինտերնետային բանկային համակարգ Icon: Not logged on

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» - «ՀՄՀ» «Հակապլաստիկ» ծրագրի ավարտը. երեխաներն հօգուտ «Ճիշտ տոպրակների»

11 Հուլիս 2011

Anti Plastic Project Anti Plastic Project Anti Plastic Project Anti Plastic Project

«Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի համատեղ իրականացվող նախագծի շրջանակներում շաբաթ օրը`հուլիսի 9-ին կայացավ շուրջ երկու տասնյակ երեխաների լուսանկարչական աշխատանքների ցուցահանդես և մրցանակաբաշխություն:

Ցուցահանդեսը ազդարարեց Հիմնադրամի և Բանկի` «Շրջակա միջավայրի պահպանություն և կանանց ձեռներեցության զարգացում գյուղական վայրերում» ընդհանուր առմամբ 36 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ եռամյա ծրագրի ավարտը, որի նպատակը շրջակա միջավայրի պահպանությունն ու վերջինս պոլիէթիլենային տոպրակներից զերծ պահելն է:

Ծրագրի մեկնարկից` 2009 թվականից ի վեր, Հայաստանի մանուկներ հիմնադրամի զարգացման հովանու ներքո գտնվող Արմավիրի մարզի գյուղական համայնքներում կանայք արտադրել են վերաօգտագործվող` «Ճիշտ տոպրակներ», որոնք կոչված են փոխարինելու շուկայում առկա պոլիէթիլենային տոպրակները: Արտադրվել է շուրջ 2 հազար «Ճիշտ տոպրակ»: Բացի այդ, իրականացվել են հանրության իրազեկման ակցիաներ. «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի մասնաճյուղերում ավելի քան 50 հազար այցելու տեղեկացվել է և դարձել պարբերաբար անցկացվող «Հակապլաստիկ շաբաթ» ակցիայի անմիջական մասնակիցը:

Թարմացվել է` 12/07/2011 14:00