Ձեր աշխատանքային սեանսը սկսված չէ: Log on to Internet Banking Ինտերնետային բանկային համակարգ Icon: Not logged on

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի 15-ամյա հոբելյանին կմասնակցեն Էյչ-Էս-Բի-Սի խմբի բարձրաստիճան պաշտոնյաներ

18 Մարտ 2011

Էյչ-Էս-Բի-Սին Հայաստանում իր գործունեությունը սկսել է 15 տարի առաջ` 1996 թվականի մարտի 16-ին, և այսօր ծառայություններ է մատուցում ավելի քան 40,000 հաճախորդների` Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Ինչպես հաղորդել է բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Իրինա Սեյլանյանը, «Տարեդարձը նշելու առիթով սույն թվականի մարտի 16-ը բանկը հայտարարել էր անվճար բանկային օր` հաճախորդներին ընձեռելով իր հիմնական ծառայություններից անվճար օգտվելու մեկօրյա հնարավորություն»:

Դրա հետ կապված` Իրինա Սեյլանյանը հավելել է, որ տարեդարձի շրջանակներում 2011-ի ընթացքում բանկի հաճախորդներին սպասվում են հետաքրքիր անակնկալներ, բացի դրանից վերանայվել են բանկային ծառայությունների տրամադրման որոշ պայմաններ, որոնք կիրառվելու են ընթացիկ տարվա ապրիլին:

Իրինա Սեյլանյանը հաղորդել է, որ մեծ միջոցառում է նախատեսված ընթացիկ տարվա մայիսին, և այդ նպատակով Հայաստան են ժամանելու Էյչ-Էս-Բի-Սի խմբի բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև « Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստանի» առաջին ղեկավար Դևիդ Բադը:

PanARMENIAN.Net

Թարմացվել է` 01/04/2011 14:00