Ձեր աշխատանքային սեանսը սկսված չէ: Log on to Internet Banking Ինտերնետային բանկային համակարգ Icon: Not logged on

Աշխարհն անջատում է լույսերը

26 Մարտ 2010

Օգտակար հղումներ

Պատասխանատվություն

Հանուն մեր մոլորակի կենսական պայմանների ու ռեսուրսների պահպանման` վաղը մեկ ժամով ամբողջ աշխարհում կանջատեն լույսերը: Հայաստանի ժամանակով դա կլինի ճիշտ ժամը 20 անց 30-ին:

«Մոլորակի ժամ» համաշխարհային քարոզարշավը մեկնարկել է 2007 թվականին: Այս տարի նախատեսվում է ներգրավել ավելի քան 1 միլիարդ մարդ աշխարհի 6000 քաղաքներում: «Մոլորակի ժամ» միջոցառման կարեւորության մասին իրազեկելու նպատակով ասուլիս են հրավիրել Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը, Բնապահպանության նախարարությունը, Երեւանի քաղաքապետարանը, HSBC բանկ-Հայաստան ընկերությունը եւ այլ կազմակերպություններ:Երեւանում նույն ժամին կանջատվեն բոլոր շենքերի եւ օբյեկտների, ինչպես նաեւ պողոտաների լուսավորությունը:

Կարեն Մանվելյան, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն. «Տարեցտարի այս ակցիան ավելի լայն շրջանակներ է ընդգրկում: 2009 թվականին մասնակցել են մոտ 1 միլիարդ մարդ: Կարեւոր է, որ մարդիկ իրազեկվեն, որ ինչքան կարեւոր է յուրաքանչյուրի ներդրումը այս գործում»:

Երկիր մեդիա

Թարմացվել է` 07/04/2010 9:45