Ձեր աշխատանքային սեանսը սկսված չէ: Log on to Internet Banking Ինտերնետային բանկային համակարգ Icon: Not logged on

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան. Հայաստանում ինտերնետ բանկինգի ծառայության օգտագործումը կազմում է ընդամենը 20 տոկոս

30 մարտ 2010

HSBC Armenia բանկի ինտերնետ բանկինգի ծառայության օգտագործումը կազմում է 20 տոկոս։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆորդը։ Ըստ նրա՝ Հայաստանում ինտերնետ բանկինգի ծառայությունների իրականացմանը խոչընդոտում է կանխիկի վրա հիմնված տնտեսությունը։

«Հետազոտությունները ցույց են տալիս, որ ինտերնետ բանկինգը ավելի տարածված է կանանց շրջանում, քան՝ տղամարդկանց»,- ասաց Քլիֆորդը՝ ավելացնելով, որ ցանցի միջոցով Հայաստանում ինտերնետ բանկինգի ծառայություններից օգտվող կանայք կազմում են 23%, իսկ տղամարդիկ՝ 19%:

Ըստ նրա՝ հաճախորդները կարող են ինտերնետով բոլոր գործողությունները կատարել, բացի կանխիկի ստացումից, բայց միեւնույն է, Հայաստանում նրանք նախընտրում են բանկերի մասնաճյուղեր այցելել։ «Այժմ մենք ցանկանում ենք ավելի հեշտացնել կոնկրետ որոշակի բանկային պրոդուկտների դիմելու գործընթացը, օրինակ՝ կրեդիտ քարտի համար հաճախորդը հնարավորություն ունենա դիմել օնլայն ռեժիմում»,- ասաց Քլիֆորդը։

Ըստ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի տնօրենի՝ իրենք ծրագրում են մինչեւ տարեվերջ ինտերնետային բանկային ծառայությունների հաճախորդների թիվը հասցնել 10 հազարի։

«Բանկի համար ավելի կարեւոր է ինտերնետային բանկինգի բաժանորդների ակտիվությունը, քանի որ բացառված չէ, որ նրանք գրանցվեն, բայց չօգագործեն ինտերնետ բանկինգի հնարավորությունները»,- նշեց նա՝ նկատելով, որ պատճառներից մեկը հնարավոր է հայաստանյան հաճախորդների ցածր իրազեկվածության մակարդակը լինի։

news.am

Թարմացվել է` 07/04/2010 9:45